Ճապոնիայում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 22-ի
Ճապոնիայի հարավ-արևմուտքում ջրհեղեղների և սողանքների հետևանքով զոհերի թիվը հասել է 22-ի, ևս 20 մարդ համարվում է անհետ կորած: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Հարավ-արևմուտքում օրեր շարունակ չդադարող անձրևի հետևանքով շատ գետեր դուրս են եկել հունից, քանդվել են տներ, ճանապարհներ:
Գործակալության տվյալներով՝ Ճապոնիայի զինված ուժերի ավելի քան երկու հազար ծառայող մասնակցում է փրկարարական աշխատանքներին: Այս օրերի ընթացքում հնարավոր է եղել փրկել 1022 մարդու:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը