Ստամբուլում ձերբակալել են ԱՄՆ հյուպատոսարանի տարածք մուտք գործած տղամարդու
Թուրքական ոստիկանությունը ձերբակալել է մի տղամարդու, ով պատի վրայով մուտք է գործել Ստամբուլում ԱՄՆ գլխավոր հյուպատոսության տարածք, գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Hurriyet-ին։
Տղամարդը Չինաստանից է։ Նա զինված չի եղել և ձերբակալվելուց հետո բացատրել է, որ ցանկանում է ԱՄՆ-ում քաղաքական ապաստան ստանալ և նախկինում նման խնդրանքով դիմել է ամերիկյան իշխանություններին։
Ավելի ուշ դիվանագիտական առաքելությունը վերադարձել է բնականոն աշխատանքային ռեժիմի։
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան