Վայոց ձորում 4-ամյա երեխա է ջրահեղձվել
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են՝ հուլիսի 19-ին, ժամը 13:32-ին տեղեկություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Արենի գյուղի Քոսաջուր կոչվող տարածքում երեխա է ջրահեղձվել:
Դեպքի վայր է մեկնել Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ ջրահեղձվել է Արարատի մարզի Լուսառատ գյուղի Մարշալ Բաղրամյան փողոցի տներից մեկի բնակիչ՝ 2013 թ. ծնված Հ. Ս.-ն, որի դին ջրից դուրս է բերվել տեղի ուժերով:
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան