ՌԴ-ում վարորդ աշխատելու և ՀՀ-ում ռուսերենը պաշտոնական լեզու դարձնելու մեջ որևէ կապ չկա. Քոչարյան
«Ռուսաստանի Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի՝ Հայաստանում ռուսերեն լեզվին պաշտոնական կարգավիճակ տալու առաջարկությունը հիմարություն է: Եթե նա վկայակոչում է Ռուսաստանի օրենքը, ապա մեզ մոտ ոչ թե օրենքով է ամրագրված, այլ Սահմանադրությամբ»,-այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։
Նա կապ չի տեսնում ՌԴ-ում վարորդ աշխատելու և Հայաստանում ռուսերեն լեզուն պետական դարձնելու մեջ։
«Եթե իրենք գտնում են, որ Ռուսաստանում վթարների մեծ մասը տեղի է ունենում լեզու չիմանալու պատճառով, խնդրեմ՝ դուք, ձեր երկիրը։ Վարորդական իրավունք տալու համար լեզվի տարրական քննություն անցկացրեք։ Ի՞նչ գործ ունեք այլ երկրի պարտադրել ռուսերենն ընդունել որպես պաշտոնական լեզու»,- հարց հնչեցրեց բանախոսը՝ համոզմունք հայտնելով, որ Հայաստանում ռուսերենի իմացությունը ամենևին էլ ամենավատ հիմքերի վրա չէ։
Հարակից հրապարակումներ`
- Բաներ կան, որ սակարկության ենթակա չեն, մեկը` լեզուն. գրականագետ
- ԱԺ նախագահ. ՀՀ օրակարգում ռուսերենը պաշտոնական լեզու ամրագրելու հարց չկա
- Բորիս Նավասարդյան. Ռուսերենի տարածման համար մենք ունենք օբյեկտիվ պատճառներ
- Ռուբեն Բաբայան. Սա լեզվի հարց չի, սա էքսպանսիա է
- Հայաստանում ռուսերենը պահանջված լեզու չէ. Դավիթ Գասպարյան
- ՀՀ պետական լեզուն հայերենն է, որևէ օտար լեզվին կարգավիճակ տալու խնդիր բացարձակ չկա. Լևոն Մկրտչյան