Ավտոկայանատեղի համար SMS–ով վճարելու դեպքում Beeline–ը կգանձի նվազագույն վճար՝ 2 դրամ
Beeline-ը հայտնում է, որ ավարտվել են բանակցությունները քաղաքապետարանի և այլ շահագրգիռ կողմերի հետ՝ կարճ հաղորդագրությունների միջոցով կայանատեղի վճարի չափի փոփոխության շուրջ։
Բաժանորդների համար հնարավոր թանկացումից խուսափելու նպատակով ընկերության կողմից ընդունվել է վճարման նոր կարգ։ Ըստ այդմ՝ օգոստոսի 1-ից սահմանվելու է մեկ հաղորդագրություն ուղարկելու համար նվազագույն հնարավոր վճար ՝ 2 դրամի չափով։
Այսուհետ Beeline-ի բաժանորդները մեքենան կայանելիս վճարելու են 102 կամ 502 դրամ։ Ընկերությունն իր կողմից ձգտել է անել ամեն ինչ, որպեսզի վճարի կարգի փոփոխությունը չկատարվի ի վնաս բաժանորդների և այս ծառայությունը մնա պարզ և հարմար մեր բաժանորդների համար։
Հարակից հրապարակումներ`
- SMS հաղորդագրությամբ ավտոկայանատեղի վճարի համար լուծում է գտնվել
- Քաղաքապետարանը հույս ունի ավտոկայանտեղիների վճարման հարցը լուծել բոլորի համար ընդունելի պայմաններով
- Beeline. Կայանատեղի համար վճարման ընթացակարգում ընկերության կողմից որևէ փոփոխություն չի կատարվել
- «Ելք» խմբակցության ղեկավարը դիմել է Տարոն Մարգարյանին
- ՎիվաՍել-ՄՏՍ-ը՝ ավտոկայանտեղիների SMS վճարի մասին. Ընկերությունը որևէ նախաձեռնությամբ հանդես չի եկել
- Մանե Թանդիլյան. Կարմիր գծերի հետ կապված թանկացումը համարում եմ հիմնազուրկ
- Վճարովի կայանումը sms-ով վճարողների համար կթանկանա. «Ընկերությունը չի կարողանում հոգալ ծախսերը»