Աթաթուրքի հիշատակն անարգելու համար թուրք հոգևորականը դատապարտվել է
Թուրքիայի ներկայիս հանրապետության հիմնադիր և առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի հիշատակը անարգելու համար թուրք հոգևորական Հասան Աքարին կանգնել է դատարանի առաջ:
«Էրմենիհաբերը»-ը, հղում անելով թուրքական «NTV» հեռուստաալիքի կայքին, գրում է, որ դատարանը նրան դատապարտել է 2.5 տարի ազատազրկման: Բաքըրքոյի քրեական դատարանը նրան մեղադրել է 2 հոդվածով. 1.5 տարի ազատազրկում «Աթաթուրքի հիշատակը հրապարակայնորեն անարգելու» ու ևս 1 տարի՝ «ժողովրդի մեջ թշնամանք ու ատելություն սերմանելու» համար։
Ամիսներ առաջ հեռուստաեթերով ելույթ ունենալու ժամանակ Հասան Աքարը վիրավորական արտահայտություններ էր հնչեցրել Քեմալ Աթաթուրքի հասցեին, իսկ նրա մորն անվանել «անբարոյական»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան