2017 թվականի առաջին կիսամյակում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 6.1%-ով
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ 2017 թվականի հունվար-հունիս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 6.1%-ով։ Միաժամանակ, հունիս ամսվա ՏԱՑ-ը մայիսի նկատմամբ կազմել 9.1%, իսկ նախորդ տարվա նույն ամսվա՝ հունիսի համեմատ՝ 5.1%:
Ըստ ԱՎԾ-ի՝ առավելագույն աճը նշված ժամանակահատվածում գրանցվել է արդյունաբերության ոլորտում: Մասնավորապես, արդյունաբերական արտադրանքի ծավալը այս տարվա հունվար-հունիսին աճել է 12.4%-ով, 2016թ-ի հունիսի համեմատ՝ 19.9%-ով, իսկ նախորդ ամսվա՝ մայիսի համեմատ նվազել է 3.4%-ով:
Առևտրաշրջանառության ծավալներն այս տարվա հունվար-հունիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 12.6%-ով, էլեկտրաէներգիայի արտադրությունը՝ 5.2 տոկոսով, ծառայությունների ծավալն էլ (առանց առևտրի) աճել է 10.9 տոկոսով:
Սպառողական գները ևս, ըստ ԱՎԾ-ի, նախորդ տարվա հունվար-հունիսի համեմատ աճել է 0.5%-ով:
Ինչ վերաբերում է գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալին, ապա այս տարվա հունվար-հունիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այն նվազել է 1.4%-ով: 10 տոկոսով նվազել է նաև շինարարության ծավալը:
ԱՎԾ-ի հրապարակած տվյալների համաձայն՝ արտաքին առևտրաշրջանառությունը այս տարվա առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այն աճել է 24 %-ով, ընդ որում` արտահանումն ավելացել է 21 %-ով (993.9 մլն դոլար), իսկ ներմուծումը՝ 25.8%-ով:
Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ հունվար-հունիսին հանրապետական միջին ամսական անվանական աշխատավարձը աճել է 1.3 %-ով, իսկ տարեկան կտրվածքով՝4.1%: Պետական համակարգում միջին աշխատավարձը նվազել է 0.8%-ով` կազմելով 156 հազ. դրամ, իսկ մասնավոր հատվածում աճել է 1.9%-ով՝ կազմելով շուրջ 225 հազար դրամ:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան