Ականի պայթյունից վիրավորված պայմանագրային զինծառայողի վիճակը կայուն է
Հուլիսի 19-ին ականի պայթունից վիրավորված պայմանագրային զինծառայողի առողջական վիճակը գնահատվում է կայուն: Այս մասին Panorama.am-ին հայտնեց ՀՀ ՊՆ Բուժծառայության վարչության պետ Կամավոր Խաչատրյանը:
«Զինծառայողի վիճակը նորմալ է, կյանքին վտանգ չի սպառնում: Առաջիկա օրերին վերակենդանացման բաժանմունքից կտեղափոխվի հիվանդասենյակ»,- ասաց բուժծառայության վարչության պետը:
Նշենք, որ զինծառայողը ոտքի սրունքի շրջանում ստացել է բեկորային վնասվածք։
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց