Մեքսիկայում շոգերի հետևանքով 6 մարդ է մահացել
Մեքսիկայի հյուսիս-արևմտյան Սոնորա նահանգում գրանցված բարձր ջերմաստիճանի հետևանքով 6 մարդ մահացել է: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով նահանգի առողջապահության նախարարությանը:
Հուլիսի 9-15-ն ընկած ժամանակահատվածում մահացել է երկու մարդ, որոնց մահվան պատճառ են հանդիսացել ջերմային հարվածներն ու օրգանիզմի ջրազրկումը։ Ըստ աղբյուրի՝ 25 մարդ էլ հիվանդանոցում է։
Ներկայումս Սոնորայում ջերմաստիճանը ստվերում գերազանցում է 40 աստիճանը, ժամանակ առ ժամանակ հասնելով 50-ի։ Իրավիճակը բարդացնում է խոնավության շատ բարձր մակարդակը։