«Ալիանս Գրուպ»-ն ուսումնասիրում է ՀՀ-ում գործունեություն ծավալելու հնարավորություններն ու հեռանկարները
ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն ընդունել է «Ալիանս Գրուպ» ընկերության Միջին Ասիայի և Հարավային Աֆրիկայի տարածաշրջանային տնօրեն Անտուան Իսսայի գլխավորած պատվիրակությանը:
Ֆինանսների նախարարության լրատվական ծառայության հաղորդմամբ, հանդիպման ընթացքում «Ալիանս Գրուպ» ընկերության ներկայացուցիչների կողմից ներկայացվել են ընկերության գործունեության հիմնական ուղղություններն ու ոլորտները: Նշվել է, որ «Ալիանս Գրուպ»-ի ներկայացուցիչների Հայաստան այցի նպատակներից է ուսումնասիրել Հայաստանում գործունեություն ծավալելու հնարավորություններն ու հեռանկարները:
Նախարար Վարդան Արամյանը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության ընթացիկ մակրոտնտեսական իրավիճակը և տնտեսական աճի միտումները առաջիկա տարիների համար: Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի ապահովագրության ոլորտի ներկա իրավիճակին և վերջին տարիներին ոլորտում իրականացված բարեփոխումներին:
Հանդիպման ավարտին կողմերը փոխադարձ պատրաստակամություն են հայտնել հետագա համագործակցության վերաբերյալ: Նախարար Արամյանը տեղեկացրել է, որ հայկական կողմը պատրաստ է քննարկել համագործակցության կոնկրետ առաջարկներ:
«Ալիանս Գրուպ» ընկերությունը մատուցում է ապահովագրական, բանկային և ակտիվների կառավարման ծառայություններ, ինչպիսիք են՝ կյանքի ապահովագրություն, գույքի և դժբախտ պատահարներից ապահովագրություն, բանկային ռիսկերի ապահովագրություն և առողջության ապահովագրություն:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան