Ավստրալիայում քնեցրել են աշխարհում ամենածեր գետաձիուն
Ավստրալիայի Ադելաիդե կենդանաբանական այգու անասնաբույժները քնեցրել են աշխարհում ամենածեր գետաձիուն, ով ապրել է 49 տարի: Լենտա.ռու-ն, հղում անելով կենդանաբանական այգու կայքին, գրում է, որ նման որոշում է ընդունվել, քանի որ գետաձին տառապել է տարիքի հետ կապված մի շարք հիվանդություններով:
Վերջին շաբաթներին նրա ինքնազգացողությունը վատացել է: Մասնագետները խոստովանել են, որ այլևս չեն կարող կենդանու վիճակը պահել անհրաժեշտ մակարդակի վրա:
«Սյուզի» անունով գետաձին ծնվել է 1967 թ. ավստրալիական Տարոնգա կենդանաբանական այգում, Ադելաիդե տեղափոխվել է 1975 թվականին: