Գերմանիայում ապամոնտաժել են ամեն րոպե ընկնելու պատրաստ շինարարական կռունկը
Մայնի Ֆրանկֆուրտում կոտրված շինարարական կռունկի ապամոնտաժման գործողությունը, որն ուղեկցվում էր շինհրապարակի հարևանությամբ գտնվող բազամահարկ շենքերից ավելի քան 800 մարդու տարհանմամբ, ավարտվել է:
Ռիա նովոստիի հաղորդմամբ, քաղաքի ոստիկանությունը հայտնել է, որ թեև տրանսպորտի համար սահմանափակումներ դեռ կան, հետիոտների ճանապարհը բացվել է: Ուրբաթ կոտրվել էր շինարարական կռունկի սլաքը, մեքենան անկայուն վիճակում է եղել և կարող էր ամեն րոպե ընկնել: Իրավապահների տվյալներով, կռունկավարին հաջողվել է ինքնուրույն իջնել ներքև, նա վնասվածքներ չի ստացել:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան