Վերակառուցումից հետո Եգիպտոսում բացվել է տարածաշրջանում խոշորագույն ռազմաբազան
Վերակառուցումից հետո Եգիպտոսի հյուսիսում բացվել է տարածաշրջանում խոշորագույն ռազմաբազան։ Ռազմաբազայի բացմանը մասնակցել է երկրի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսին, գրում է «ՏԱՍՍ.ռու»-ն։
Եգիպտոսի զինված ուժերի ռազմաբազայի գործառույթն է պաշտպանել երկրի արևմտյան սահմանները, այդ շրջանում տեղակայված նավթահորերը և Դաբաայում ատոմային էլեկտրակայանի կառուցման նախագծերը։
Բազայի վերակառուցումը տևել է 2 տարի։ Օբյեկտի տարածքում զինվորական և քաղաքացիական նշանակության ավելի քան հազար շինություններ կան։
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան