Իրանական նավահանգստում բռնկված հրդեհը 25 նավ է վնասել
Իրանի Կանգան նավահանգստում բռնկված ուժեղ հրդեհի հետևանքով առնվազն ութ մարդ է տուժել: ntv.ru-ն, հղում անելով Tasnim գործակալությանը, գրում է, որ կրակը բռնկվել է նավերից մեկում, հրդեհվել է ջուր քաշելու պոմպը: Կրակն արագ տարածվել է նավահանգստի երկայնքով:
Ականատեսների նկարահանած տեսանյութում երևում է հրդեհն ու դրան հաջորդած պայթյունը, որի ձայնը վախեցրել է ափին գտնվող մարդկանց: Ութ տուժածները հոսպիտալացվել են այրվածքներով և թունավորումով: Ընդհանուր առմամբ, կրակը ոչնչացրել և վնասել է 25 նավ: Նրանց մի մասը խորտակվել է: Նախնական վնասը գնահատվել է 2 միլիոն դոլար: