Երթևեկության կազմակերպման փոփոխություններ՝ Կոմիտասի պողոտայում
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ այսօրվանից Երևան քաղաքի Կոմիտասի պողոտա-Վաղարշյան փողոց և Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոց խաչմերուկներում կատարվել է երթևեկության կազմակերպման փոփոխություններ:
Փոփոխության արդյունքում Կոմիտասի պողոտայի վրա՝ խաչմերուկի հատվածում՝ Կասյան փողոցի կողմից դեպի Կոմիտաս-Վաղարշյան խաչմերուկ ուղղության մոտեցող տեղամասում, հանդիպակաց երթևեկության հոսքերը բաժանող առանցքային կրկնակի հոծ գծանշման տեղափոխության միջոցով կազմակերպվել է ևս մեկ՝ 4-րդ երթևեկելի գոտի, որի շնորհիվ հնարավոր է հետադարձը և դեպի Վաղարշյան փողոց ձախ շրջադարձը կատարել առանձնացված գոտուց՝ չխոչընդոտելով ուղիղ երթևեկող տրանսպորտային միջոցներին:
Իսկ Կոմիտաս-Փափազյան խաչմերուկի հատվածում Կոմիտասի պողոտայի վրա նշված փոփոխությունը կատարվել է խաչմերուկի երկու կողմերում, որի շնորհիվ հետադարձերը և ձախ շրջադարձերը դեպի Փափազյան փողոց կկատարվեն առանձնացված 4-րդ գոտիներից:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան