«Թալիբանի» առաջնորդի որդին զոհվել է ահաբեկչություն իրականացնելու ժամանակ
«Թալիբան» ծայրահեղական խմբավորման առաջնորդ Մուլավի Հայբաթուլլա Ախունզադայի որդին Աֆղանստանի հարավում ահաբեկչություն իրականացնելու ժամանակ զոհվել է։ Այս մասին հայտնում է «Լենտա.ռու»-ն՝ վկայակոչելով Reuters-ին։
23-ամյա Աբդ ար-Ռահման Խալիդը պայթուցիկով բեռնված մեքենայի ղեկին է եղել։ Ավտոմեքենան շարժվելիս է եղել դեպի աֆղանական ռազմաբազա։ Զոհերի մասին տեղեկատվություն չի հաղորդվում։
Նշվում է, որ թալիբների առաջնորդի որդին վաղուց էր ծրագրում մահապարտ դառնալ։
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան