Նացիստների խորտակված նավում 4 տոննա ոսկի են գտել
Բրիտանացի ջրասուզակները Երկրորդ աշխարհամարտի ժամանակ խորտակված գերմանական նավի վրա հայտնաբերել են ոսկով կցված արկղ, որը հնարավոր է պատկանել է նացիստներին:
Ռիա նովոստին, հղում անելով Daily Mail-ին, գրում է, որ Advanced Marine Services ընկերությունը գտել է 4 տոննա ոսկի, որը ենթադրաբար վերցվել է հարավամերիկյան բանկերից: Նավը Բրազիլիայից ուղևորվել է Գերմանիա և խորտակվել 1939 թվականին Իսլանդիայի ափերին մոտ:
Ադոլֆ Հիտլերը հրամայել է նավապետին խորտակել նավը, երբ այն նկատել է Մեծ Բրիտանիայի նավատորմը: Գտածոյի գինը կարող է կազմել մինչև հարյուր միլիոն ֆունտ:
Ավելի վաղ Իսլանդիայի մերձափնյա պահպանության ծառայությունը մեղադրել էր խմբի անդամներին, որ նրանք որոնում են նավի բեկորներն առանց տեղի իշխանությունների թույլտվության: