Հասարակություն 20:21 25/07/2017 Աշխարհում

Սիրիացի փախստականներին հյուրընկալող երկրներին տրամադրվելիք օգնությունը հաստատվել է

Անցյալ շաբաթ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Հատկացումների հանձնաժողովը հաստատել է 2018թ. ֆինանսական տարվա (FY18) Պետական, արտաքին գործառնությունների և հարակից ծրագրերի (SFOPS) հատկացումների մասին օրինագիծը: Ամերիկայի հայկական համագումարի (Համագումար) հաղորդմամբ, ընդհանուր առմամբ, օրինագիծը 47.4 միլիարդ ԱՄՆ դոլար է տրամադրվում SFOPS-ի ֆինանսավորման համար, որը 10 միլիարդ ԱՄՆ դոլարով պակաս է 2017թ. ֆինանսական տարվա (FY17) համեմատ: Օրինագծում պահպանվում է Ազատության աջակցության ակտի 907-րդ բանաձևը և ներառում է դրույթ սիրիացի փախստականներին հյուրընկալող երկրներին տրամադրվելիք օգնության վերաբերյալ:

SFOPS-ի զեկույցում կարևորվել է անհրաժեշտությունը լրացուցիչ աջակցություն տրամադրել «Սիրիայի և հարևան երկրների խոցելի բնակչությանը»՝ բաղկացած Սիրիայի քաղաքացիական պատերազմից տուժած և Իսլամական պետության (ԻԼԻՊ) կողմից հալածվող սիրիացի փախստականներից, քրիստոնյաներից և այլ փոքրամասնություններից: Հանձնաժողովը մտահոգություն է հայտնել «սիրիացիների երկարատև տեղահանման և ներկայումս նրանց կրած ծանր բեռի մասին, ինչպես նաև շարունակական բարդությունները, որ սիրիացի փախստականների հարցը առաջ է բերում հյուրընկալող համայնքներում»:

«Խորին երախտագիտություն ենք հայտնում Ներկայացուցիչների պալատի Հատկացումների հանձնաժողովին` թե՛ փախստականներին, թե՛ հյուրընկալող երկրներին մարդասիրական օգնության տրամադրման անհրաժեշտության կարևորելու համար:

Այսօրվա դրությամբ Հայաստանը Սիրիայից ավելի քան 22,000 փախստականների է հյուրընկալել, ովքեր փախել են իրենց ընտանիքների հետ: Մինչ Սիրիայում իրավիճակը վատթարանում է, Հայաստանը շարունակում է որպես ապաստարան ծառայել Մերձավոր Արևելքում բռնությունից և ցեղասպանությունից փախչող հալածյալ քրիստոնյաների և վտանգված այլ խմբերի համար: Քանի դեռ Սիրիայում մարդասիրական ճգնաժամը շարունակվում է, պետք է ապահովենք, որ հրատապ օգնությունը հասնի դրա կարիքն ունեցողներին, ներառյալ Հայաստանին՝ որպես փախստականների վերաբնակեցման համար ընդունող երկրի», - նշել է Համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին: 

Մեջբերելով իսլամիստական ծայրահեղականների կողմից Սիրիայի և Իրաքի կրոնական փոքրամասնությունների դեմ իրականացված ցեղասպանություն ձևակերպումը, որն արվել էր 2016թ. մարտի 18-ին Պետքարտուղար Ջոն Քերրիի կողմից՝ օրինագծով դրամական միջոցներ է հատկացվում՝ «հասանելի դարձնելու խոցելի և հալածված կրոնական փոքրամասնություններին պաշտպանելուն ուղղված ծրագրերի համար»: Սա ներառում է Ներկայացուցիչների պալատի 390 բանաձևը՝ Իրաքի և Սիրիայի ցեղասպանություններից փրկվածներին անհետաձգելի օգնության տրամադրման և հաշվետվողականության մասին 2017թ. ակտով լիազորված ծրագրեր, որոնք Ամերիկայի հայկական համագումարը մեծապես սատարել է, և որը միաձայն ընդունվեց Ներկայացուցիչների պալատի կողմից ս.թ. հունիսի 6-ին: Հանձնաժողովն առաջարկում է ոչ պակաս, քան 10 միլիոն ԱՄՆ դոլար տրամադրել խոցելի և հալածվող կրոնական փոքրամասնությունների պաշտպանությանն ուղղված ծրագրերի համար: Բացի այդ, օրինագծում նշվում է, որ 10 միլիոն ԱՄՆ դոլար պետք է տրամադրվի նաև կրոնական ազատության միջազգային ծրագրերին:

Ներկայացուցիչների պալատի զեկույցում նաև ներառված է բաժին Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրների և ատյանների վերաբերյալ, որտեղ նշվում է Եվրոպայում, Եվրասիայում և Կենտրոնական Ասիայում «ցեղասպանության հուշահամալիրների կառուցմանն ու պահպանմանն ուղղված» դրամական միջոցների հատկացման մասին:

«Ամերիկայի հայկական համագումարը կշարունակի պայքարել լրացուցիչ օժանդակության համար: Չնայած համատարած կրճատումներին, հույժ կարևոր է, որ Հայաստանն ու Արցախն անհրաժեշտ ռեսուրսներ ունենան՝ փախստականների ներկայիս ​​ճգնաժամի, ինչպես նաև Ադրբեջանի կողմից հրադադարի խախտումների շարունակվող և մահացու դեպքերի հետևանքով առաջացած մարդասիրական կարիքները հոգալու համար», - հայտարարել է Արդունին:

Չնայած Ադրբեջանին տրամադրվելիք օգնության կապակցությամբ Նախագահի կողմից առաջարկված բյուջեի կրճատմանը, այն նաև կտրուկ նվազեցրել է Հայաստանին առաջարկված օգնությունը: ԱՄՆ նախագահի՝ Հայաստանի համար նախատեսված բյուջեի առաջարկը ներառում էր 4 միլիոն ԱՄՆ դոլար Տնտեսական աջակցության և զարգացման հիմնադրամի համար, 1.5 միլիոն ԱՄՆ դոլար՝ Թմրամիջոցների միջազգային վերահսկման և իրավապահության, և 700,000 ԱՄՆ դոլար՝ Զենքի չտարածման, հակաահաբեկչական, ականազերծման ու հարակից ծրագրերի համար: Ներկայացուցիչների պալատի Եվրոպայի, Եվրասիայի և նոր սպառնալիքների ենթահանձնաժողովը «Եվրոպայի և Եվրասիայի համար 2018թ. ֆինանսական տարվա բյուջեի վերաբերյալ Նախագահի առաջարկի քննում» խորագրով լսումներ կանցկացնի հուլիսի 25-ին, հետագա քննարկումների համար:

Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովում գործողության ավարտից հետո ուշադրությունը թեքվում է դեպի Սենատի Հատկացումների հանձնաժողովին, որտեղ վերջինիս օրինագծի իր տարբերակի վերջնական մշակման նիստն է սպասվում:

Համագումարն այս տարվա սկզբին վկայություն էր ներկայացրել Ներկայացուցիչների պալատի Պետության, արտաքին գործառնությունների և հարակից ծրագրերի ենթահանձաժողովին` շեշտադրելով առանցքային խնդրահարույց ոլորտները՝ ներառյալ շարունակվող թուրքական և ադրբեջանական շրջափակումները, շարունակական և զգալի ֆինանսավորման անհրաժեշտությունը, ինչպես նաև Մերձավոր Արևելքում վտանգված քրիստոնյա փոքրամասնությունների անվտանգությունը և Հազարամյակի մարտահրավեր կորպորացիայի երկրորդ ԱՄՆ-Հայաստան համաձայնագրի սատարումը:

Մարտի 17-ին Կոնգրեսի Հայկական հարցերով հանձախմբի համանախագահ կոնգրեսական Ֆրենք Փալոն կրտսերը (դեմոկրատ, Նյու Ջերսի) և Ներկայացուցիչների պալատի Հետախուզության հանձաժողովի ամենաբարձրաստիճան անդամ և Հայկական հարցերով հանձախմբի փոխնախագահ կոնգրեսական Ադամ Շիֆը (դեմոկրատ, Կալիֆորնիա) վկայություն էին ներկայացրել՝ ի աջակցություն Հայաստանին և Արցախին տրվող օժանդակության, երբ ԱՄՆ վարչակազմը հրապարակեց 2018թ. ֆինանսական տարվա բյուջեի նախագիծը: Նրանք նաև մարտի 30-ին երկկուսակցական նամակ էին ստորագրել: Այն առաջնորդել էր կոնգրեսական Փալոնը՝ Հայկական հարցերով հանձախմբի համանախագահ Ջեքի Սփայերի (դեմոկրատ, Կալիֆորնիա) և 22 այլ կոնգրեսականների հետ և հանդես էր գալիս ի պաշտպանություն «ԱՄՆ-ի շահերի առաջադրման՝ Հայաստանի անկախության ամրապնդմամբ, Լեռնային Ղարաբաղի խաղաղության հաստատմամբ ու օժանդակելով Հայաստանին՝ որպես տարածաշրջանային անվտանգ ապաստարան Մերձավոր Արևելքում վտանգված փախստականների համար»:

Անցյալ ամիս կոնգրեսական Աննա Էշուի (դեմոկրատ, Կալիֆորնիա) առաջնորդությամբ 27 կոնգրեսականներ նամակ էին հղել Ներկայացուցիչների պալատի Պետության, արտաքին գործառնությունների և հարակից ծրագրերի հատկացումների ենթահանձնաժողովի նախագահ Հալ Ռոջերսին (հանրապետական, Կենտուկի) և ամենաբարձրաստիճան անդամ Նիթա Լոուին (դեմոկրատ, Նյու Յորք)՝ մտահոգություն հայտնելով Հայաստանին տրվելիք օգնության 67 տոկոս կրճատման կապակցությամբ:

«Համաշխարհային ծավալուն անորոշության ժամանակաշրջանում ԱՄՆ-ը պետք է շարունակի խթանել իր դաշնակիցների առաջընթացը, ոչ թե նահանջի իր պարտավորվածություններից որպես աշխարհի առաջատար ժողովրդավարություն: Երբ ԱՄՆ-ը և Հայաստանը նշում են դիվանագիտական ​​հարաբերությունների 25-ամյակը, կոչ ենք անում հանձնաժողովին մերժել ԱՄՆ նախագահի առաջարկած 2018թ. ֆինանսական տարվա (FY18) բյուջեում ընդգրկված Հայաստանին տրվելիք ԱՄՆ արտաքին օգնության վնասաբեր կրճատումներից», - նշել էին կոնգրեսականները  նամակում:

 

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:22
Հանրությանը հայտնի անձանց բարեկամների մասնակցությամբ կրակոցներ Ամերիկյան համալսարանի մոտ
Մայիսի 3-ին, վիճաբանություն, ծեծկռտուք և կրակոց է հնչել Երևանում։ Ժամը 13։25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
22:36
Մամուլի ազատության միջազգային օրը Հայաստանում Վազգեն Սաղաթելյանը և Նարեկ Սամսոնյանը կալանավորված են
Antifake.am-ը գրել է․ «1994թ. սկսած յուրաքանչյուր տարվա մայիսի 3-ին նշվում է Մամուլի ազատության միջազգային օրը (World Press Freedom...
Աղբյուր` Panorama.am
22:23
Թող մեր երեխաները վերջին զոհերը լինեն, բայց սրանից առաջ էլ 15 զինվորի վառեցին ու ոչ մեկ պատասխան չի տալիս. «Ուրալ»-ի վթարից զոհվածի մայր
«Ազոլյանները 3 շաբաթ է՝ ուշքի չեն գալիս տան միակ տղայի՝ Ժոզեֆի մահվան լուրից։ Տան անկյունում միակ որդուց մնացած հուշերի անկյունն է։ Կորստի...
Աղբյուր` Panorama.am
22:02
Լիտվան Երևանին և Բաքվին առաջարկում է կոմունիկացիաների բացման իր փորձը. Դեսպան
Լիտվայի Հանրապետությունն ինչպես Երևանի, այնպես էլ Բաքվի հետ կոմունիկացիաների բացման համատեքստում բազմիցս կիսվել է իր փորձով, որն ունի Ռուսաստանի...
Աղբյուր` Panorama.am
21:45
Արթուր Սուքոյանի կալանավորման դեմ ներկայացվել է վերաքննիչ բողոք.Էրիկ Ալեքսանյան
Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը ֆեյսբուքի իր էջում գրում է, որ Արթուր Սուքոյանի կալանավորման դեմ ներկայացվել է վերաքննիչ բողոք։ Դավիթ Լևոնյանը...
Աղբյուր` Panorama.am
21:26
Օակուպացված Քարվաճառում ադրբեջանական ԶՈւ զինծառայող է մահացել և ևս 3-ը վնասվածքներ ունեն
Մայիսի 3-ին օկուպացված Քարվաճառում բեռնատարի և մարդատար ավտոմեքենայի բախման հետևանքով մահացել է ադրբեջանական զինված ուժերի զինծառայող Ահմեդով...
Աղբյուր` Panorama.am
21:05
Հայուհի Պամելա Նարիմանյանը՝ Պամ Ռաբբիտը ճանաչվել է Չեխիայի «Տարվա լավագույն երգչուհի»
Հայուհի Պամելա Նարիմանյանը՝ Պամ Ռաբբիտը ճանաչվել է Չեխիայի «Տարվա լավագույն երգչուհի»։ Այս մասին տեղեկացնում է «Օրեր»-ը։...
Աղբյուր` Panorama.am
21:03
AntiFake.am-ի խմբագրությունը հայտարարություն է փոխանցել Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավարին Ն. Սամսոնյանին և Վ. Սաղաթելյանին 43 օր անազատության մեջ պահելու մասին
Այսօր` մայիսի 3-ին, AntiFake.am-ի խմբագրությունը ՀՀ Վերաքննիչ դատարանի կողմից «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար, AntiFake.am...
Աղբյուր` Panorama.am
20:47
Դավիթ Վարդանյանը հաղթել է ադրբեջանցուն, դուրս եկել ԵԱ կիսաեզրափակիչ
Այսօր՝ մայիսի 3-ին, Ստոկհոլմում (Շվեդիա) մեկնարկել է ուշուի Եվրոպայի 2024 թվականի 19-րդ առաջնությունը։ Դավիթ Վարդանյանը հաղթել է Ադրբեջանի...
Աղբյուր` Panorama.am
20:36
Լրագրողների և մամուլի աշխատանքն առհասարակ լի է խնդիրներով․ Թաթոյան
Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը գրում է․ «Լրագրողի մասնագիտական աշխատանքի շնորհիվ է քաղաքացին տեղեկանում այն մասին,...
Աղբյուր` Panorama.am
20:28
Կիրանցի բնակիչները դեռ հույս ունեն, որ կարող են կանխել սյուների տեղադրումը
 Կիրանցից ոստիկական զորքը շուրջ մեկ ժամ առաջ հեռացել է, թեև դեռ հերթապահող ոստիկաններ կան։ Չնայած այն բանին, որ երեկ ականազերծող խումբը...
Աղբյուր` Panorama.am
20:13
ՃՏՊ Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին․ կան տուժածներ
Մայիսի 3-ին, ժամը 17:50-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծաղկահովիտ-Ալագյազ...
Աղբյուր` Panorama.am
20:05
Կիրանց գյուղի ճանապարհը բացվել է
Մոտ 30 րոպե առաջ՝ ժամը 19։00-ի սահմաններում, բացվել է Կիրանց գյուղի ճանապարհը։Այս մասին գրում է «Ազատությունը»։ Գյուղի բոլոր...
Աղբյուր` Panorama.am
19:43
Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ և պետք է կատարի նախատեսված պարտականությունները․ Զախարովա
 այաստանը ՀԱՊԿ-ից դուրս կգա՞, թե՞ ոչ. այս հարցը պետք է հասցեագրել պաշտոնական Երևանին, ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական...
Աղբյուր` Panorama.am
19:30
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Մալթայի Հանրապետության արտաքին գործերի, Եվրոպայի հարցերի և առևտրի նախարարի հետ
Մայիսի 3-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Մալթայի Հանրապետության արտաքին գործերի, Եվրոպայի հարցերի և...
Աղբյուր` Panorama.am
19:20
Այսօր, ձեր դերն առավել քան վճռորոշ է Տավուշում տեղի ունեցող ապօրինության մասին մարդկաց իրազեկելու համար․ Սուրեն Պետրոսյան
Սուրեն Պետրոսյանը շնորհավորել է զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին՝ գրելով․ «Այսօր, ձեր դերն առավել քան վճռորոշ է...
Աղբյուր` Panorama.am
18:59
«Դուք այդտեղ «կալցո» օպերացիայի մեջ եք, մենք էլ այստեղ՝ շրջափակված ենք տարբեր կողմերից»․ Սրբազանը հեռախոսազրույց ունեցավ Կիրանցի բնակչի հետ
Երբ թույլ չտվեցին մտնել Կիրանց, Բագրատ Սրբազանն ու Սուրեն Պետրոսյանը հեռախոսով կապվեցին կիրանցեցի տիկին Ալվարդի հետ, բարևներ փոխանցեցին...
Աղբյուր` Panorama.am
18:42
Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի վրա կարված գործն արդեն դատարան է ուղարկվել․ Տիգրան Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ ««Արմավիր» ՔԿՀ-ում հանդիպեցի իշխանության`...
Աղբյուր` Panorama.am
18:31
Մաղթում ենք ուժ՝ պատասխան պատրաստելու համար․ Զախարովան՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների մասին
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մայիսի 3-ին կայացած ճեպազրույցում մեկնաբանել է Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի...
Աղբյուր` Panorama.am
18:22
ԲԴԽ դատավոր անդամ ընտրվեց Արմեն Դանիելյանը
2024 թվականի մայիսի 3-ին հրավիրված Դատավորների ընդհանուր ժողովն ավարտվեց:Այս մասին հայտնում են Դատական իշխանությունից։ «Օրակարգում...
Աղբյուր` Panorama.am
18:06
Կիրանցի մոտ տեղի է ունենալու պայթյուն. ՊՆ
Այսօր՝ ժամը 18:20-ին, Տավուշի մարզի Կիրանց բնակավայրից 2500 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք՝ 1 (մեկ) պայթյուն: Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
18:06
Պաղեստինի ժողովրդի համար կարևոր է Իսրայելի դեմ հարուցված գործին Թուրքիայի ներգրավվելու որոշումը
Պաղեստինյան «ՀԱՄԱՍ» խմբավորումը հաղորդագրություն է տարածել, որտեղ նշվում է, որ Պաղեստինի ժողովրդի համար չափազանց կարևոր է...
Աղբյուր` Panorama.am
18:02
Ես Աննա Հակոբյանի հետ չեմ հանդիպում. Գլխավոր դատախազ
«Եթե խոսքը վերաբերում է լրտեսության հանցակազմերին, մենք ունենք վարույթեր, դատարան ուղարկված գործեր, ունենք պետական դավաճանության գործեր։...
Աղբյուր` Panorama.am
17:52
Աճառյան փողոցում հյուրանոցի մոտ 35-ամյա տղամարդու առերևույթ սպանության դեպքով քրեական հետապնդում է հարուցվել 2 անձի նկատմամբ
Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է իրականացվում՝ պարզելու Երևանի...
Աղբյուր` Panorama.am
17:44
Լուլուն և Արփի Դավոյանը ԱԺ-ում նստած տակնուվրա են անում օնլայն խանութները. 168.am
ԱԺ նիստի ընթացքում 168.am-ի տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես են ՔՊ-ական կին պատգամավորները հեռախոսի միջոցով ուսումնասիրում օնլայն խանութներում առկա...
Աղբյուր` Panorama.am
17:39
Սիմպատիաներով կամ անտիսիմպատիաներով պայմանավորված թքելը հանցակազմ չի պարունակում. Գլխավոր դատախազ
«Նման արարքները քրեականացված չեն, քրեականացված է հոգեբանական  բռնությունը, ատելության խոսքը, բռնության արդարացումը և բռնությունը...
Աղբյուր` Panorama.am
17:36
Եթե Սուքոյանի դեպքում կալանավորվում է, ապա Հակոբ Արշակյանի դեպքում ինչո՞ւ չի կալանավորվում.Աննա Գրիգորյանը՝ դատախազին
«Եթե Արթուրի նկատմամբ խափանման միջոցը կալանքն է ընտրվել, ապա բազմաթիվ այլ դեպքերում մենք կալանք այդպես էլ չտեսանք»,-խորհրդարանում...
Աղբյուր` Panorama.am
17:09
Լուսանկարների տարածումը և կոչերը, թե՝ «կարող եք միանալ ՄԻՊ-ի փնտրտուքին», կարող է պարունակել հանցակազմի առերևույթ հատկանիշներ. Մանասյան
«Քրեական օրենսգրքում նախատեսված է հանցակազմի հատկանիշներ պարունակող հանցագործության մի տեսակ, որը կոչվում է հետևյալ կերպ՝ Մարդու...
Աղբյուր` Panorama.am
16:42
Բեռլինի պաշտպանական նշանակության գործարանում բռնկված հրդեհից վտանգավոր ծուխ է բարձրանում
Բեռլինում գտնվո Diehl պաշտպանական-արդյունաբերական ընկերության մետալուրգիական գործարանում հրդեհ է բռնկվել, որի հետևանքով թունավոր ծուխ է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Բագրատ Սրբազանին կրկին չթողեցին գնալ Կիրանց
12:47 03/05/2024

Բագրատ Սրբազանին կրկին չթողեցին գնալ Կիրանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}