Հաշմանդամության կարգ ստանալու գործընթացը շրունակաբար կատարելագործվելու է. Արտեմ Ասատրյան
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը խոստանում է կատարելագործել հաշմանդամություն կարգ ստանալու գործընթացը։ Այս մասին նա ասաց «Ազատություն» ռադիոկայանի եթերում՝ միաժամանակ ՀՀ քաղաքացիներին հորդորելով ակտիվորեն ներգրավել այդ գործում և պաշտպանել իրենց իրավունքները։
«Այն բոլոր հիվանդության դեպքերով, որոնք անդառնալի կորուստի են բերել, սահմանելու ենք դրանց՝ բացառապես փաստաթղթային կարգով փորձաքննություն, որը կազմելու է փորձաքննորւթյունների 30-40 տոկոսը։ Ես կարծում եմ, որ այս պարագայում ուղղակի որևէ այլ գործողություն հնարավոր չի լինելու անել։ Մյուս բոլոր դեպքերում հստակ պատասխանատվության տարանջատում՝ նաև տարբեր գործող անձանց և մարմինների, որը շատ մեծ ազդեցություն կունենա ռիսկերի նվազեցման առումով»,- ասաց նախարարը։
Հարցին՝ ինչու Հայաստանում ներդրված չէ հաշմանդամների խնամակալներին նպաստ տրամադրելու պրակտիկան, և նման օրենք չի գործում, Արտեմ Ասատրյանը պատասխանեց՝ ՀՀ օրենսդրության համաձայն՝ առաջին կարգի հաշմանդամների խնամակալների համար կենսաթոշակային ստաժ է հաշվարկվում։ «Խնամքի ժամանակահատվածում նպաստ, այո, չունենք։
Դա մեր բյուջեի շրջանակներում լուծվելիք խնդիր է, որովհետև սոցիալական պաշտպանության ոլորտին ուղղվում է բյուջեի 30 տոկոսը։ Այսօր բյուջեի միջոցներն այդ առումով սուղ են»,- նշեց գործադիրի անդամը։
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան