Քաղաքական 16:29 26/07/2017 Աշխարհում

Բրեդ Շերմանը կոչ է անում շարունակել ԱՄՆ-ի կողմից Արցախում ականազերծման գործընթացի ֆինանսավորումը

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի բարձրաստիճան անդամ և Հայկական հարցերով հանձնախմբի անդամ կոնգրեսական Բրեդ Շերմանը (դեմոկրատ, Կալիֆորնիա) կոչ է արել սատարել ԱՄՆ-ի կողմից Արցախում ականազերծման գործընթացին Ներկայացուցիչների պալատի Եվրոպայի, Եվրասիայի և նոր սպառնալիքների ենթահանձնաժողովի «Նախագահի առաջարկած՝ Եվրոպայի և Եվրասիայի համար 2018թ. ֆինանսական տարվա բյուջեի քննում» խորագրով լսումների ժամանակ: Այս մասին հայտնում են Ամերիկայի հայկական համագումարից (Համագումար):

«Մի փոքր խոսենք Արցախում ականազերծման գործընթացի մասին: Այն ժամանակվա Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանն ուղղված մեր օգնության ծրագրերը 1998թ.-ից ի վեր աջակցել է կյանքեր փրկող մայրական առողջության պահպանմանը, մաքուր խմելու ջրի ապահովմանը, մաքրել տարածքները ականներից և չպայթած սարքավորումներից: HALO Trust կազմակերպությունը, որը ղեկավարում է ականազերծման գործընթացը, հաղորդում է, որ 88%-ով ավարտին է հասցրել իր առաքելությունը, սակայն դեռևս ԱՄՆ-ի դրամական միջոցների կարիքն ունի կյանքեր փրկող իր գործունեությունը շարունակելու համար. դեռևս հավելյալ մարդասիրական կարիքներ կան: Արդյո՞ք ակնկալվում է, որ HALO Trust-ը կֆինանսավորվի, որպեսզի կարողանա ավարտին հասցնել ականազերծման գործընթացը», - հարցրել է կոնգրեսական Շերմանը:

ԱՄՆ Պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոյում պետքարտուղարի առաջին փոխտեղակալի պաշտոնակատար դեսպան Ջոն Հեֆերնն ի պատասխան նշել է. «Տարիներ շարունակ, ինչպես գիտեք, Լեռնային Ղարաբաղին՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդին, տրամադրել ենք 45 միլիոն ԱՄՆ դոլարի օգնություն, մարդասիրական օգնություն, ինչպես ձևակերպեցիք, ջրի և ականազերծման [համար]: Ինչպես հասկացա, HALO Trust-ի վերջին զեկույցում հաշվարկվել է վերջինիս ականազերծման գործընթացի մոտավորապես 96-97% իրագործում, ինչը շատ կարևոր է, և պետք է դրա գնահատականը տրվի նախքան հաջորդ քայլի մասին որոշում կկայացնենք»:

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ, USAID) Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյում տնօրենի օգնականի պաշտոնակատար Մարգո Էլլիսը հավելեց, որ ականազերծումը սովորաբար ֆինանսավորվում է իրենց տարածաշրջանային բյուջեից:

«Նախկինում հայց ենք ուղարկել Կոնգրեսին, որպեսզի մեզ ներգրավեն դրանում, և նմանատիպ հայց կներկայացնենք», - ավելացրեց նա:

Համագումարն իր 2018թ. ֆինանսական տարվա վկայությունում կոչ էր արել ոչ պակաս քան 8 միլիոն ԱՄՆ դոլար հատկացնել Արցախին, այդ թվում՝ ականազերծման գործընթացին: «Հարաբերականորեն փոքր ներդրմամբ Ամերիկան ​​հնարավորություն ունի զգալի փոփոխություն բերել Արցախի ժողովրդի առօրյա կյանքում», - հայտարարված է Համագումարի վկայությունում:

Կոնգրեսական Շերմանը նաև բարձրացրել է Հայաստանի հետ երկկողմ հարկային համաձայնագրի բանակցային գործընթացի և այդ համաձայնագրին առաջնահերթություն տալուն Պետքարտուղարությունում կարևորությունը: Նա հայտարարել է. «Մենք ականատես ենք եղել ԱՄՆ-ի և Հայաստանի առևտրային փոխգործակցության աճի, այդ թվում, դեսպանի հաղորդմամբ` ավելի քան 500 միլիոն ԱՄՆ դոլարի նոր ամերիկյան ներդրումների Հայաստանում էներգետիկայի և հանքարդյունաբերության ոլորտներում», - հավելել է Շերմանը: «Գանձապետարանը պետք է առաջնահերթություն նշի, թե որտեղ պետք է տեղակայվեն իրենց հարկային հարցերով իրավաբանները, և մի շարք այլ երկրներ ցանկանում են բանակցել մեզ հետ այս համաձայնագրերի կապակցությամբ: Սակայն իմ կարծիքով մեր ազգային անվտանգության շահերից է բխում լավ առևտրային կապեր ունենալ նախկին խորհրդային պետությունների հետ»: Շերմանը նշել է, որ Հայաստանի կառավարությունը հայտարարել է, որ դրանք ամերիկյան մոդելի վրա կհիմնվեն:

Ավելի վաղ լսումների ժամանակ դեսպան Հեֆերնը նշել էր, որ ԱՄՆ-ն փորձում է Հայաստանի հետ օգնության վրա հիմնված հարաբերություններից անցնել առևտրային հարաբերությունների: Էլլիսը ավելացրել է, որ ԱՄՆ ՄԶԳ-ն «որոշել էր կենտրոնանալ ՏՏ և էներգետիկայի ոլորտներում, քանի որ դրանք ոլորտներ էին, որոնք կարող են ոչ միայն խթանել եվրաատլանտյան ինտեգրումը, այլև հնարավորություն տալ ԱՄՆ-ի բիզնեսի ընդլայնման և Հայաստանի հետ գործընկերության համար»:

Իր գրավոր վկայությամբ Էլլիսը հայտարարել է. «ԱՄՆ ՄԶԳ-ն սերտորեն համագործակցում է Եվրամիության և եվրոպական այլ դոնոր կազմակերպությունների հետ` առաջնահերթություն տալու օգնությանը, համատեղ ֆինանսավորելու ծրագրերին, և առավելագույն լծակներ ձեռք բերելու՝ միաժամանակ կրկնապատկումից խուսափելով: Հայաստանում, օրինակ, երեք տարի շարունակ համագործակցում ենք մասնավոր հատվածի, ընդունող երկրի կառավարության և Երևանի պետական ​​համալսարանի հետ՝ հանրային-մասնավոր գործընկերությամբ՝ 7 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ «Նորարար լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի ստեղծման ծրագրի» համար: ԱՄՆ ՄԶԳ-ի 2,5 միլիոն ԱՄՆ դոլար ներդրումը բերում է 4,5 միլիոն ԱՄՆ դոլար ոչ ԱՄՆ կառավարության ֆինանսավորման՝ ի աջակցություն այս ծրագրի, որը կզարգացնի և կհզորացնի հայաստանյան բարձրագույն ուսումնական հաստատությունների կրթական կարողությունները տեղեկատվական տեխնոլոգիաներում և կբարելավի նրանց հետազոտական ​​ներուժը կրթության բնագավառում»:

«Բարձր ենք գնահատում ԱՄՆ-ի աջակցությունը Հայաստանին ավելի շատ առևտրային ու ներդրումային ուղղությամբ. այդ աշխատանքներն անհրաժեշտ են, հատկապես հաշվի առնելով Հայաստանի և Արցախի նկատմամբ ադրբեջանական և թուրքական համակարգված շրջափակումների շարունակվող քայքայիչ հետևանքները:

Ազատության աջակցության ակտի 907-րդ բանաձևով արգելվում է Ադրբեջանին ուղղված ԱՄՆ-ի օգնությունը մեծ մասը, բացառությամբ ժողովրդավարության կառուցման և մարդասիրական օգնության, «քանի դեռ [ԱՄՆ] նախագահը չի վճռել և չի հաղորդել Կոնգրեսին, որ Ադրբեջանի կառավարությունն ակնհայտ քայլեր է ձեռնարկում՝ վերացնելու բոլոր տեսակի շրջափակումներն ու hարձակողական ուժի այլ կիրառումները Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ» կամ [ԱՄՆ] նախագահը կասեցնում է այն [բանաձևը] հօգուտ ԱՄՆ ազգային շահերի: Հաշվի առնելով Ալիևի վարչակազմի դեմ համատարած աճող վկայությունները, Հայաստանն ու Արցախը պետք է ավելի շատ օգնություն ստանան ի հավելումն առևտրային և ներդրումային ծրագրերի», - նշել են Համագումարի համանախագահներ Էնթոնի Բարսամյանը և Վան Գրիգորյանը: 

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

23:07
Քայլերթի մասնակիցներն առավոտյան պատարագից հետո Հաղարծինից կշարժվեն դեպի Երևան
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, կգիշերեն...
Աղբյուր` Panorama.am
22:33
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
«Մեր վանքերը, տաճարները ստացել ենք ժառանգաբար։ Մենք չենք վաստակել։ Ո՞ւր է մեր Գանձասարը, Ամարասն ու Ղազանչեցոցը։ Ո՞ւր են, որտե՞ղ են, չկան։...
Աղբյուր` Panorama.am
21:52
Բագրատ Սրբազանը Հաղարծինում հնչեցրեց եկեղեցու զանգերը
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, հասել են...
Աղբյուր` Panorama.am
20:54
Շարժման ակնկալիքն է պատիվն ու հայրենիքը. Այլընտրանքային նախագծեր խումբը
Այլընտրանքային նախագծեր խումբը իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ «Սա...
Աղբյուր` Panorama.am
20:42
Իմ տարիքում ֆուտբոլիստի համար մի քիչ դժվար է խաղալը. Հենրիխ Մխիթարյան
«Սկուդետտոյին՝ Իտալիայի չեմպիոնությանը երկար սպասեցի, շատ արժեքավոր է, սպասված։ Շատ ուրախ եմ, քանի որ 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում...
Աղբյուր` Panorama.am
20:30
Գարեգին Երկրորդ. Առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա փորձությունները
Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթը Տավուշից Երևան՝ լուսանկարներով
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, ճանապարհին բուռն...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Դեպի Երևան երթը սկսելուց առաջ Բագրատ Սրբազանը շատ հստակ մատնանշեց հաջողության հասնելու ուղին ու սկզբունքները»
Աղբյուր` Panorama.am
19:09
Եկել է ժամանակը մեր տղերքի պատգամը կատարենք. Զոհված զինծառայողի հայր
«Մենք երկու տարի առաջ պայքարի դուրս եկանք Եռաբլուրում, հավաքվեցիքն ու երդում տվեցինք։  Այդ օրվանից սկսել ենք մեր պայքարը ու լիահույս...
Աղբյուր` Panorama.am
18:49
Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Երևանին ու Բաքվին, Մոսկվային և Կիևին. ՌԴ-ում Ղազախստանի դեսպան
Ղազախստանը պատրաստ է պայմաններ ստեղծել Ուկրաինայում հակամարտության կարգավորման քննարկման համար և հարթակ տրամադրել համապատասխան շփումների համար։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Եթե ազգովի չօգնենք տավուշցիներին, ապա նրանց պայքարը կդառնա «Մուսա լեռան 40 օրը», այնինչ մենք Սարդարապատի առջև ենք կանգնած. Աշոտյան
«Տավուշում մղվող պայքարը չի կարող և չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին և Տավուշի սահմաններում»,-ասել է ՀՀԿ փոխնախագահ,...
Աղբյուր` Panorama.am
18:29
«Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի խոսքերը
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ կրկնելով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Հեռու չէ այն օրը, երբ տեղերով փոփոխություն է լինելու. Աբրահամյան
... հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ
Աղբյուր` Panorama.am
17:52
4 տարի սպասել ենք այս օրվան. Զոհված զինծառայողի մայր
«4 տարի սպասել ենք այս օրվան։ Մենք մեր տղաներին ենք խոստացել։ Մենք այս շարժման զինվորներն ենք»,- Կիրանցից  քայլերթից առաջ ասաց...
Աղբյուր` Panorama.am
17:43
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։...
Աղբյուր` Panorama.am
17:18
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
«Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք»,- Կիրանցից դեպի Երևան քայլերթի ժամանակ ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am
17:05
Անհրաժեշտ է Եկեղեցու և դեմոկրատական ուժերի դաշինք. Սուրենյանց
«Երևանում կարող ենք ծանրակշիռ հաջողության հասնել, եթե տեղի ունենա Եկեղեցու, նրա սրբազան հայրերի դաշինքը դեմոկրատական, առաջադիմական ուժերի հետ»:
Աղբյուր` Panorama.am
17:04
Ահազանգ․Կոյուղաջրերը թափվում են Երևանի աղի լիճ
Աղի լիճը կամ Աղալիճը գտնվում  է Էրեբունի վարչական շրջանում: Այն ունի երկու ավազան  և  հայտնի է բուժիչ ջրով։  Լճով...
Աղբյուր` Panorama.am
16:50
Սա չհայտարարված կապիտուլյացիա է. Գառնիկ Դանիելյան
«Հույս էլ ունենք, հավատ էլ ունենք, վճռականություն, կամք էլ ունենք, հայրենիքին նվիրվածություն էլ ունենք»,-  Կիրանցում՝ նախքան...
Աղբյուր` Panorama.am
16:28
Ինչ գեներացվել է Տավուշում, անհրաժեշտ է, բայց բավարար չէ, պետք է վերածվի համազգային շարժման. Պետրոսյան
«Այս իշխանությունները ոչ միայն պետական, ազգային շահի ընկալում չունեն, պետական մտածողություն չունեն, ժողովրդին ականջալուր լինելու...
Աղբյուր` Panorama.am
16:03
Քայլերթ Կիրանցից դեպի Երևան. մեկնարկը տրվեց աղոթքով
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանցում աղոթք հնչեցրեց, որին միացան հավաքված ժողովուրդը՝ տավուշցիներ, զոհված...
Աղբյուր` Panorama.am
15:29
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
«Ամսի 9-ին ժողովուրդը կհասնի Երևան և իր պահանջները հստակ կերպով կձևակերպի»
Աղբյուր` Panorama.am
15:18
Կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որը դրված է մեր սեղանին, իր էությամբ ու բնույթով կայսերական պատմություն է` գրված ծայրագավառի ժողովրդի համար. Փաշինյան
«Պետք է անցնենք ինքնաճանաչման շատ լուրջ գործընթաց: Մենք նաև այդտեղ ենք աքսիոմի մեջ մնացել` մտածելով, որ ճանաչում ենք ինքներս մեզ: Մենք...
Աղբյուր` Panorama.am
15:00
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Աշխարհահռչակ վիրտուոզ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, համերգային...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
16:14 04/05/2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}