Ջորջ Քլունիի դեմքն ամենագեղեցիկն է հայտնի տղամարդկանց շրջանում
Ամերիկացի դերասան Ջորջ Քլունիի դեմքը ճանաչվել է ամենագեղեցիկը հայտնի տղամարդկանց շրջանում: Այս մասին գրում է Լենտա.ռու-ն՝ հղում անելով Daily Mail-ին:
Լոնդոնի պլաստիկ վիրաբուժության կենտրոնի աշխատակիցները հայտնի 10 տղամարդկանց վարկանիշ են կազմել՝ բացահայտելով, թե նրանցից որն է ամենագեղեցիկը: Նրանք առաջնորդվել են ոսկե հատման բանաձևով:
Չափումները ցույց են տվել, որ 56-ամյա Քլունիի դեմքի համամասնությունները 91.86%-ով համապատասխանում են այդ չափանիշին: Երկրորդ տեղում է Բրեդլի Կուպերը՝ 91.80%-ով: Երրորդ հորիզոնականում է Բրեդ Փիթը (90.51):
Տասնյակում են նաև երգիչ Հարրի Սթայլսը (89,63 տոկոս), ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմը (88,96), դերասաններ Ուիլ Սմիթը (88,88), Իդրիս Էլբան (87,93) և Ռայան Գոսլինգը (87,48), ինչպես նաև One Direction խմբի նախկին անդամ Զեյն Մալիկը (86,5): Վարկանիշային տասնյակը եզրափակում է դերասան Ջեյմի Ֆոքսը համապատասխանության 85,46%-ով:
Հիշեցնենք, որ Ջորջ Քլունին առաջին անգամ Հայաստան է այցելել 2016-ին՝ մասնակցելու «Ավրորա» մարդասիրական մրցանակի մրցանակաբաշխությանը: