Հայաստանի տղամարդկանց Մ. 16 հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին
Հայաստանի տղամարդկանց մինչև 16 տարեկանների հավաքականը, Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակչում 88-76 հաշվով հաղթել է Ադրբեջանի հավաքականին և դուրս եկել եզրափակիչ: Եզրափակչում մեր ընտրանին կհանդիպի Անդորրա - Ջիբրալթար զույգի հաղթողի հետ:
Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել Գեորգի Շախնազարովը, ով վաստակել է 36 միավոր:
Հարակից հրապարակումներ`
- Բասկետբոլ. Հայաստանի հավաքականը հուլիսի 29-ին ուժերը կչափի Ադրբեջանի հավաքականի հետ
- Բասկետբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականը հաղթել է Ադրբեջանին
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանն ընդամենը մի տհաճ խոչընդոտ է հայրենիք ունենալու ճանապարհին. Զոհված զինծառայողի մայր