Վենեսուելայում չորս ամսում անկարգությունների հետևանքով 120 մարդ է զոհվել
Վենեսուելայում չորս ամսում անկարգությունների հետևանքով զոհերի թիվը հասել է 120-ի: Վեստի.ռու-ի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է երկրի դատախազությունը Սահմանադիր ժողովի ընտրություններից հետո: Ընտրությունը տեղի է ունեցել հուլիսի 30-ին, և միայն այդ օրը զոհվել է ավելի քան 10 մարդ: Վիրավորների թիվը հասնում է գրեթե 2000-ի, որից քառորդը, դատախազության հաստատմամբ, տուժել են իրավապահների գործողությունների արդյունքում:
Ընդդիմությունը, որը պնդում էր չեղարկել ընտրությունները, հայտարարել է անժամկետ բողոքի ակցիաներ:
Սահմանադիր ժողովն իրավունք ունի փոխել երկրի հիմնական օրենքը: Նիկոլաս Մադուրոյի ընդդիմախոսները կարծում են, որ հենց դա է մտադիր անել երկրի նախագահը, որպեսզի զրկի խորհրդարանին երկրի ղեկավարի հրամանների արգելման իրավունքից: