Բուրյաթիայում պարային փառատոնի մասնակից երեխաները թունավորվել են
Բուրյաթիայում գրանցվել է զանգվածային թունավորման դեպք: Պարային Baikal Dance Camp փառատոնի ավելի քան 70 մասնակից հոսպիտալացվել է, մեծ մասը՝ 8-16 տարեկան: Վեստի.ռու-ի հաղորդմամբ, թունավորման հստակ պատճառը դեռևս անհայտ է, բայց բժիշկներն ասել են, որ նշանները ցույց են տալիս վիրուսային ծագման աղիքային վարակ: Բոլոր տուժածները մնացել են «Դալի Բայկալ-Տուր» բազայում՝ առանց հարմարությունների պանելային տնակներում, հյուրանոցնում:
Ռոսպոտրեբնադզորը և հանրապետության դատախազությունն արդեն սկսել են ստուգումներ, մասնագետները ուսումնասիրում են սնունդի նմուշները, խմելու ջուրը, հետազոտում են խոհարարներին, անցկացնում են անհրաժեշտ բոլոր միջոցառումները՝ համաճարակից խուսափելու համար:
Քննչական կոմիտեն հարուցել է քրեական գործ: Դատարանի որոշմամբ զբոսաշրջային բազան փակ է:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան