Հայտնի է ՊՍԺ-ում Նեյմարի աշխատավարձի չափը
Բրազիլացի հարձակվող Նեյմարը ֆրանսիական ՊՍԺ-ում տարեկան 30 միլիոն եվրո կստանա։ Այս մասին հայտնում է «Լենտա.ռու»-ն։
Կողմերը համաձայնեցրել են պայմանագրի բոլոր կետերը։ Պայմանագիրը 5 տարվա համար է։ Նշվում է, որ 25-ամյա ֆուտբոլիստը Փարիզ կմեկնի ուրբաթ օրը։ Տրանսֆերի գումարը կկազմի 222 միլիոն եվրո։
Նշվումէ նաև, որ «Բարսելոնան» լքելու որոշում Նեյմարը կայացրել է հուլիսին՝ Ռիո դե Ժանեյրոյում հանգստանալու ժամանակ։
Հիշեցնենք, որ բրազիլացին կատալոնական ակումբ տեղափոխվել էր 2013 թվականին։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան