Հասարակություն 12:43 03/08/2017

Հայաստանի տարածքային զարգացման անհամաչափությունները մտահոգում են վարչապետին

Վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության այսօրվա  նիստում անդրադարձավ մարզպետների աշխատանքի արդյունավետության գնահատման կարգին և հանձնարարարան տվեց տարածքային կառավարման և զարգացման նախարարին: 

Նա նշեց, որ Հայաստանի  տարածքային զարգացման  անհամաչափությունները մեր առաջ կանգնած կարևորագույն մարտահրավերներից են:

«Մենք պատրաստ ենք խրախուսել տեղական մակարդակում ենթակառուցվածքների տնտեսական զարգացման ծրագրերը, ավելին՝ ուղղակի օժանդակել կամ մասնակցել դրանց իրագործմանը պայմանով, որ տեղական և տարածքային իշխանությունները դրսևորեն բավարար նախաձեռնողականություն սեփական ռեսուրսները մոբիլիզացնելու և արդյունավետ գործունություն ծավալելու հարցում»,-ասաց կառավարության ղեկավարը:

Կ. Կարապետյանի խոսքով, 2017 թվականի տեղական բյուջեների պլանավորման գործընթացում տեղական իշխանություններն ավելի հավակնոտ գտնվեցին, արդյունքում սեփական եկամուտների մասով պլանային ցուցանիշը, առանց Երևանի, ավելացել է 17,3 տոկոսով: Նրա խոսքով, հուսադրող է նաև 2017 թ. սեփական եկամուտների հավաքագրման կիսամյակների ցուցանիշները.  անցած տարվա կիսամյակային փաստացի հավաքագրման ցուցանիշը գերազանցել է շուրջ   950 միլիոն դրամով:

Նա նշեց, որ իրենց կողմից իրականացված ուսումնասիրությունների, մարզային, համայքային բազմաթիվ այցելությունների, քննարկումների արդյունքում վեր են հանվել մի շարք ընդհանուր խնդիրներ, որոնք պահանջում են արդյունավետ և արագ լուծումներ:

«Մասնավորապես, արմատական վերանայման կարիքներ ունեն տեղական բյուջեների  սեփական եկամուտների պլանավորման և կատարման գործառույթները: Այս միջոցների հաշվին է նաև, որ  տեղական ինքնակառավարման մարմինները  բնակիչներին պետք է տրամադրեն իրենց լիազորությունների շրջանակում  բավարար ծավալի ու որակի ծառայություններ, ձևավորեն  բնակավայրերում բարվոք կենսամիջավայր»,- ասաց կառավարության ղեկավարը:

Նա նշեց, որ էական անհամաչափություններ արձանագրվում են տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մատուցվող  ինչպես ծառայությունների համադրելի ֆիզիկական ծավալներում,  այնպես էլ այդ ծառայությունների համար իրականացվող ծախսերում:

«Օրինակ, մեկ շնչի հաշվով հաշվարկային սեփական եկամուտները՝ ըստ մարզերի, տատանվում են 5,6 հազար դրամից մինչև 11,5 հազար դրամ: Ծախսերի մասով. նույն համայնքում տարբեր նախադպրոցական ուսումնական հաստատություններում խմբերի քանակը, խտությունը, հաստիքները, աշխատավարձերը և սննդի ծախսերն էապես տարբերվում են այլ հավասար պայմանների դեպքում:

Էական տարբերություններ են արձանագրվում նաև հանրակրթության բնագավառում: Այսօրվա կառուցվածքի արդյունքում մեկ աշակերտի բերված ֆինանսավորումը տատանվում է 129 հազար դրամից մինչև 5,5 միլիոն դրամ, այստեղ լուրջ քայլեր պետք է իրականացնել կրթության անհրաժեշտ որակը բոլոր դպրոցներում ապահովելու համար:

Գրեթե բոլոր մարզերում աղբահանության և սանմաքրման աշխատանքների ուղղված ընդհանուր ծախսերը գերազանցել են հավաքագրված գումարները, կան մարզեր, որտեղ հավաքագրած գումարների կշիռն ընդհանուր ծախսերի մեջ կազմում է 25 տոկոս:

Ընդ որում՝ շատ մեծ անհամաչափություն է նկատվում մեկ իրավաբանական անձի հաշվով հավաքագրված գումարները: Մարզերում նշված ցուցանիշը տատանվում է 284 դրամից մինչև 1586 դրամը, 5,5 անգամ տարբերություն: Իրավաբանական անձանցից աղբահանության իրականացման կնքված պայմանագրերի ցուցանիշը տատանվում է 5 տոկոսից մինչև 30 տոկոս: Մենք մարզ չունենք, որ հարյուր կամ ութսուն տոկոս իրավաբանական անձերի հետ պայմանագիր է ստորագրել»,-ասաց նա:

Ներկայացնելով կոնկրետ խնդիրներ՝ վարչապետն ընդգծեց, որ դրանց լուծման գործընթացում առանցքային դերակատարում ունեն մարզպետները և իրենց կողմից իրականացվող գործողությունների արդյունավետությունը:

Կ. Կարապետյանը տարածքային կառավարման և զարգացման նախարարին հանձնարարեց մեկամսյա ժամկետում մշակել, ներկայացնել մարզպետների աշխատանքների արդյունավետության տարեկան գնահատման  կարգի նախագիծը՝ գնահատման հիմնական ցուցանիշները դիտարկելով մարզում կատարված ներդրումների ծավալը, ստեղծված նոր աշխատատեղերը, առողջապահական կազմակերպությունների տարեկան բյուջեի մեջ վճարովի ծառայությունների տեսակարար կշիռը, աղքատության շեմից ցածր գտնվող ընտանիքների թվի տեսակարար կշիռը մարզի ընտանիքների ընդհանուր թվի մեջ, համայնք-մասնավոր հատված համագործակցության շրջանակներում իրականացված ծրագրերը, աղբահանության և սանիտարական մաքրման ոլորտում կատարված աշխատանքները, համապատասխան ցուցանիշներ կրթական  հաստատություններում և այլն:

«Մենք ունենք մարզերի անձնագիր, որտեղ 69 հայտանիշով գնահատվում է մարզը և դա աշխատում է: Տարածքային կառավարման նախարարության հետ համատեղ տարբերակ ենք քննարկել և կներկայացնենք հաստատման՝ 11 խոշոր հայտանիշներով տարվա վերջին գնահատել մարզային թիմերի աշխատանքի արդյունավետությունը»,- ասաց Կարեն Կարապետյանը:

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:20
Կիրանցի մոտ ոստիկանական գործողություններից վնասվածք է ստացել երգիչ Մրոն
Կիրանցի մոտ ոստիկանական գործողություններից վնասվածք է ստացել երգիչ Արսեն Գրիգորյանը՝ Մրոն։ «Վնասել են Արսեն Գրիգորյան։ Մշակույթի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Բիրտ ուժ կիրառելով ոստիկանությունը Կիրանցից 14 քաղաքացու բերման է ենթարկել Նոյեմբերյանի բաժին
Այսօր Տավուշի մարզի Կիրանց գյուղի հարակից հատվածից կարմիր և սև բերետավորները պարեկների հետ միասին անհամաչափ ուժի կիրառման միջոցով քաղաքացիներին...
Աղբյուր` Panorama.am
17:07
Կիրանցն իմ ճանաչած գյուղը չէր, կարծես ուրվականների տարածք լիներ. Բագրատ Սրբազան
«Գյուղն իմ ճանաչած գյուղը չէր, կյանքն էր փոխվել, երբ մտանք գյուղ, կարծես, ուրվականների տարածք լիներ, մարդ չկար»,- Կիրանցից...
Աղբյուր` Panorama.am
16:45
Կիրանցի մուտքի մոտ լարված իրավիճակ է. Ոստիկաններն ուժի կիրառմամբ, քարշ տալով տարան քաղաքացիներին
Կիրանցի մուտքի մոտ լարված իրավիճակ է։ Բազմաթիվ կարմիր բերետավորներ գետնին գցեցին մի քանի քաղաքացիների, բռնի ուժ կիրառելով, քարշ տալով տարան։...
Աղբյուր` Panorama.am
16:33
Մեր գյուղում այս պահին սուգ է. Կիրանցի բնակիչ
«Մեր գյուղում առանց մեռել, սուգ է։ Մեր գյուղում այս պահին սուգ է, սգում ենք, տանջվում ենք մեր գյուղի, մեր հողի համար»,-ասում է...
Աղբյուր` Panorama.am
16:09
Ամո՜թ, ամո՜թ. Հ1-ի լրագրողներին ոստիկանական մեքենայով տարան Կիրանց, իսկ մյուսների մուտքն արգելված է
Կիրանցի մուտքի մոտ ժամեր շարունակ ԶԼՄ ներկայացուցիչները սպասում են, որ թույլ տան իրենց մուտքը  գյուղ։ Չնայած դրան, ոչ պատգամավորներին, ոչ...
Աղբյուր` Panorama.am
15:57
Բագրատ Սրբազանը հասել է Կիրանց
«Թող իմանան՝ հաստատություն ու ինստիտուտ այս երկրում չի գործում»։
Աղբյուր` Panorama.am
15:53
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարադատության նախարարություն
Տավուշի մարզի Կիրանց գյուղում կադաստրի կոմիտեի կողմից իրավունքների պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա: Նշված է ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
15:48
Իրանում ընտրություններ կանցկացվեն 50 օրվա ընթացքում
Իրանի նախագահի պաշտոնակատար է նշանակվել այդ երկրի  առաջին փոխնախագահ Մոհամմեդ Մոխբերը։ CNN-ի փոխանցմամբ, նա արդեն մի քանի հանդիպումներ...
Աղբյուր` Panorama.am
15:44
Նախարարությունը չի իրականացրել աղբահանության ծրագրի մի շարք միջոցառումները. Ատոմ Ջանջուղազյան
«2021-23 թթ. համար նախատեսված միջոցառումների ծրագրով  4 ուղղություններով 32 միջոցառում էր նախատեսված իրականացնել և այն...
Աղբյուր` Panorama.am
15:43
Գարեգին Երկրորդը ցավակցագիր է հղել Իրանի հոգևոր առաջնորդին
Մայիսի 20-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցական նամակ է հղել Իրանի Իսլամական հեղափոխության...
Աղբյուր` Panorama.am
15:30
Երևում է՝ ադրբեջանցիները վաղուց էինք աչք դրել Ստեփանակերտի «Եվրոպա» հյուրանոցի վրա
Ադրբեջանցիները «վերակառուցում» են Ստեփանակերտի «Եվրոպա» հյուրանոցը։ Այս մասին գրել է Արցախի Հանրապետության Մշակույթի,...
Աղբյուր` Panorama.am
15:26
Հարցն այն է, թե ո՞ւմ է ձեռնտու այս փուլում Իրանի և Իսրայելի միջև ուղիղ ռազմական առճակատումը. Վահե Դավթյան
Քաղաքագետ, Էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ Վահե Դավթյանը գրում է. «Մի մոռացեք, որ Իրանը խորքային պետություն է։ Նախագահի մահը...
Աղբյուր` Panorama.am
15:22
Արդեն իսկ առաջին սյուներն են տեղադրվել Կիրանցում, գյուղը կիսվում է երկու մասի. Դանիելյան
«Միակողմանի զիջումներն Ադրբեջանին այսօր իրենց արտացոլումն են գտնում Կիրանց գյուղի տարբեր հատվածներում տեղադրված սյուների տեսքով։ Արդեն իսկ...
Աղբյուր` Panorama.am
15:05
Թաթոյան. Ձեզ ո՞վ է իրավունք վերապահել քաղաքական որոշումներով ու առանց իրավական հիմքերի Կիրանցում իրականացնել գաղտնի «սահմանազատում»
«Ձեզ ո՞վ է իրավունք վերապահել քաղաքական որոշումներով ու առանց իրավական հիմքերի Կիրանցում իրականացնել գաղտնի «սահմանազատում»,...
Աղբյուր` Panorama.am
15:00
Team Solutions-ը ներկայացրել է «Զանգեզոր» ծրագիրը 4Future Banking միջազգային համաժողովին
4Future Banking միջազգային համաժողովը Հայաստանում էր համախմբել աշխարհի առաջատար բանկերի շուրջ 150 փորձագետների, ովքեր կիսվեցին իրենց փորձով ու...
Աղբյուր` Panorama.am
14:53
Հանկարծ մարդ չհուզվի, կասեն՝ Ալիևը տեսել է, որ կիրանցին հուզվել է, գյուղի կեսն էլ է ուզում. Դանիելյան
«Հազարամյակների Կիրանց գյուղը սարքում են Ադրբեջանի բաժին, վաղը, մյուս օրը «Յաշմա», «Կոմանդո» ջոկատները բերեն,...
Աղբյուր` Panorama.am
14:37
Սա վտանգավոր ժամանակ է նաև մեզ համար. Քաղաքագետ
«Իսրայելն առնվազն երեք ամիս ունի Գազան պաղեստինցիներից մաքրելու, այսինքն տոտալ էթնիկ զտում իրականացնելու համար»,-անդրադառնալով Իրանի...
Աղբյուր` Panorama.am
14:15
Կիրանց գյուղն արդեն սննդամթերքի, հացի խնդիր ունի
Կիրանց գյուղն արդեն սննդամթերքի, հացի խնդիր ունի, քանի որ առաքող մեքենաներին թույլ չեն տալիս մուտք գործել գյուղ։ «Հացի մեքենան եկել է,...
Աղբյուր` Panorama.am
13:35
ՀՀ ԱԳՆ-ն հերքել է ՏԱՍՍ-ի հրապարակումը՝ Հայաստան Ռաիսիի այցի վերաբերյալ
ՏԱՍՍ-ը գրել էր, որ մայիսի 19-ին նախատեսված էր Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի այցը Հայաստան, որը սակայն հետաձգվել է։ «Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
13:27
Այսօր հնարավոր է կարճատև անձրև ու ամպրոպ
Երևանում մայիսի 20-ին, 21-22-ին երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Մայիսի 23-ի ցերեկը, 24-25-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է...
Աղբյուր` Panorama.am
13:15
Վահե Ղազարյան, որպեսզի հրահրումներ չլինեն ոստիկանների կողմից, ասեք բացեն ճանապարհը, խաղաղ գնանք գյուղ, վերադառնանք. Բագրատ Սրբազան
«Չենք գնալու, իրենց ուզածն ինչ է։ Ապօրինի որոշում է  սա, լրիվ ապօրինի։ Բավարար չէ, որ հակասահմանադրական հանցագործություն են կատարում,...
Աղբյուր` Panorama.am
12:47
Ոստիկանները թույլ չեն տալիս Բագրատ Սրբազանին մուտք գործել Կիրանց
Ոստիկանները պատ են կազմել ու թույլ չեն տալիս ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին մուտք գործել Կիրանց գյուղ։ «Իմ...
Աղբյուր` Panorama.am
12:43
Բագրատ Սրբազան, արժանապատվության, հաշտության ու միասնության Ձեր ԽՈՍՔՆ այսօր բոլորիս համար բալասան է
Այսօր Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի ծննդյան օրն է։
Աղբյուր` Panorama.am
12:39
Բնակարանային ծրագրից օգտվելու համար արցախցիները պետք է ունենան ՀՀ քաղաքացիություն
«Կառավարության նիստում հաստատվեց բնակարանային աջակցության պետական ծրագիրը, որը հնարավորություն կտար Արցախից բռնի տեղահանված շուրջ 25 հազար...
Աղբյուր` Panorama.am
12:12
Կիրանցում ամեն թփի տակ ոստիկան է
Կիրանցում այսօր բազմաթիվ ոստիկաններ են բերվել տարբեր ստորաբաժանումներից։ Նրանք տեղակայված են ճանապարհի երկայնքով, անտառամերձ տարածքներում,...
Աղբյուր` Panorama.am
12:10
Շնորհակալ եմ Սրբազանին հրավերի համար և սիրով պատրաստ եմ հարմար առիթի դեպքում հանդիպել. Հայկ Մարության
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը շնորհակալություն է հայտնում Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին  հրավերի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ոստիկանները թույլ չեն տալիս Բագրատ Սրբազանին մուտք գործել Կիրանց
15:15 20/05/2024

Ոստիկանները թույլ չեն տալիս Բագրատ Սրբազանին մուտք գործել Կիրանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}