Պերմից լրագրողը մենամարտի է հրավիրել НТВ-ի թղթակցին հարվածած տղամարդուն
Պերմից հեռուստալրագրող Ռոման Չետինը սպարինգ մենամարտ է առաջարկել Ալեքսանդր Օրլովին, ով Օդադեսանտային զորքերի օրը ուղիղ եթերում ծեծել էր НТВ-ի լրագրողին:
Հիշեցնենք, որ չորեքշաբթի ռուսական НТВ հեռուստաալիքի թղթակից Նիկիտա Ռազվոզժաևը ուղիղ եթերի ընթացքում հարձակման էր ենթարկվել։ Միջադեպի տեսանյութը հայտնվել է YouTube-ում։ Օրլովի դեմ հարուցվել է քրեական գործ՝ «ծեծ» հոդվածով, դատարանը կալանավորել է նրան 5 օրով: Ոստիկանությունում ընդգծել են, որ հարձակվողը Օդադեսանտային զորքերի հետ որևէ կապ չունի:
«Սոցիալական ցանցերում ես գրառում եմ արել՝ դիմելով այդ մարդուն, որ կանչում եմ մենամարտի և պատրաստ եմ ցանկացած ժամանակ նրա հետ մարտի դուրս գալ: Բայց դա չպետք է տեղի ունենա ինչ-որ ցանկապատի հետևում, այլ հատուկ տարածքում՝ հանդիսատեսի ներկայությամբ: Ես համաձայն եմ ցանկացած քաղաքում, որը նա ընտրի»,- Ռիա նովոստիին ասել է Չետինը:
Նրա խոսքով, դեռևս պատասխան չի ստացել:
«Ավելի շուտ այդ մարդը զբաղված է քննության գործերով, բայց սպասում եմ նրանից պատասխանի»,- նշել է նա՝ հավելելով, որ պրոֆեսինալ բռնցքամարտիկ չէ, իսկ սպորտով զբաղվում է հանուն իր առողջության: