Երևանից Օրենբուրգ մեկնող ավտոբուսը փչացել է
Երևան-Օրենբուրգ չվերթի ավտոբուսը ճանապարհին փչացել է, ուղևորները մնացել են կես ճնապարհին: Այս մասին գրում է «Ռուսարմինֆո» գործակալությունը:
Սկզբում ավտոբուսը կանգ է առել, որպեսզի անիվը փոխեն, սակայն այդ ընթացքում պարզվել է, որ տրանսպորտային միջոցն անհապաղ վերանորոգման կարիք ունի: Ուղևորները ստիպված են եղել ամբողջ գիշերն անցկացնել տրանսպորտային կանգառում:
Երեկ առավոտյան, ըստ աղբյուրի, վարորդին և ուղևորներին օգնության են շտապել հայ համայնքի ներկայացուցիչները:
Վերանորոգման ընթացքում մասնագետները նշել են, որ նման մեքենայով ուղևորների փոխադրում ուղղակի չէր կարելի: Քանի որ երկար ժամանկ չեն կարողացել ավտոբուսը կարգի բերել, 60 ուղևորներն ինքնուրույն են շարունակել ճանապարհը: Ըստ աղբյուրի, ուղևորներին հետ չեն վերադարձվել տոմսերի գումարները: