Հայաստանն իրականացնում է բաց երկնքի քաղաքականություն, բայց դրանից միայն շահում են ռուսական ընկերությունները. «Ժողովուրդ»
Հայ զբոսաշրջիկների գերակշիռ մեծամասնությունը հանգիստն անցկացնելու հարցում շարունակում է նախապատվությունը տալ հարևան Վրաստանին. մարդիկ ոչ միայն գերադասում են այնտեղ անցկացնել իրենց արձակուրդները, այլև եվրոպական երկրներ մեկնում են Թբիլիսիի կամ Քութաիսիի օդանավակայաններից: Այս մասին գրել է «Ժողովուրդ»-ը:
«Պատճառը անհամեմատ ցածր գներն են. օրինակ՝ օգոստոսի 12-ից մինչև 20-ը Երևանից Աթենք ավիատոմսի գինը առաջարկվում է 483 դոլարով, իսկ Թբիլիսիից նույն ուղղությամբ կարելի է մեկնել 365 դոլարով, դեպի Իսպանիա Վրաստանից առաջարկվում է 545 դոլար, բայց Երևանից այն արժի 705 դոլարին համարժեք դրամ: Երևանից դեպի Ֆրանսիա ուղղությունը մեկ անձի համար առաջարկվում է 531 դոլար, իսկ Վրաստանից` 443 դոլար: Հատկանշական է փաստը, որ Հայաստանն արդեն մի քանի տարի է, ինչ իրականացնում է բաց երկնքի քաղաքականություն, բայց դրանից միայն շահում են ռուսական ընկերությունները, իսկ մյուսները աստիճանաբար դուրս են գալիս շուկայից»,-գրել է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը