Իրանագետ. Հայաստանում պետք է ուսումնասիրեն, թե ինչ ապրանքներ է ներկրում Իրանը
Հայաստանը պետք է փորձի համատեղ աշխատանքի միջոցով ուսումնասիրել այն ապրանքների ցանկը, որ ներկրում է Իրանը, դրանք արտահանի հարևան երկիր: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց իրանագետ Արմեն Իսրայելյանը:
«Հասկանալի է, որ չենք կարող ծածկել Իրանի 80 մլն-անոց ամբողջ շուկան, բայց փոքր քանակներով գոնե կարելի է արտահանել»,-ասաց նա:
Աշխատանքներում, ըստ նրա, պետք է ներգրավված լինեն ինչպես պետական մարմինները, այնպեսլ էլ փորձագիտական շրջանակները:
Բանախոսը հիշեցրեց, պաշտոնական Թեհրանի հայտարարություններում ԵԱՏՄ հետ համագործակցությունն ակտիվացնելու միտումներ կան:
«Արդեն հստակ բանակցություններ են ընթանում ապրանքների ազատականացման վերաբերյալ, որպեսզի Իրանից ապրանքներ արտահանվեն»,-ասաց նա:
Իսրայելյանը նկատեց, որ առևտրաշրջանառության ակտիվացմանը նպաստող համալիր միջոցառումների մասին շատ է խոսվում, սակայն երկաթգծի շինարարությունը դեռ չի մեկնարկել, իսկ Հյուիս-հարավ ճանապարհի աշխատանքները պետք է արագացվեն:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան