Իգնատի Առաքելյան. Մթերման լուրջ խնդիր ունենք
Հայաստանում բերքի մթերման լուրջ խնդիր ունենք: «Ազատություն» ռկ-ի եթերում պատասխանելով Ֆեյսբուքի օգտատերերի հարցերին՝ ասաց գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:
«Մթերողները պարտավոր են սոցիալապես պատասխանատու գտնվել և գյուղացիների հետ կնքել մթերման պայմանագրեր՝ նշելով, թե երբ, ինչքան ու ինչ գնով կմթերեն»,-ասաց նախարարը:
Նրա խոսքով, այդ պարագայում նախարարության համար էլ հեշտ կլինի՝ իդենտիֆիկացնել չմթերվող ապրանքը, հասկանալու համար, թե ով խնդիր ունի:
«Այդ պարագայում կհասկանանք ում օգնել: Այս պահին դաշտը բաց է, դրա համար մենք մթերման սեզոնին ենք փորձում հասկանալ, ով խնդիր ունի, ով չունի, իսկ դա սխալ է, անհեթեթություն»,-ասաց նախարարը:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ