Պուտինն աշխատանքային այցով Աբխազիա է մեկնել
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը օգոստոսյան դեպքերի 9-րդ տարելիցի առթիվ աշխատանքային այցով մեկնել է Աբխազիա:Վերջին անգամ նա Աբխազիայում եղել էր 2013-ի օգոստոսի 25-ին:
«Վեստի.ռու»-ի փոխանցմամբ, Աբխազիայում և Հարավային Օսեթիայում ռուս-վրացական պատերազմի հետևանքով զոհված ռուսա զինծառայողների հիշատակի միջոցառումներ են տեղի ունեցել:
Ըստ աղբյուրի, այցի ընթացքում Պուտինը հանդիպելու է նաև ինքնահռչակ պետության ղեկավարի հետմ ստորագրվելու է երկկողմ համագործակցության համաձայնագիր:
«Մենք յուրահատուկ հարաբերություններ ունենք Աբխազիայի հետ: Մենք հուսալիորեն երաշխավորում ենք Աբխազիայի անվտանգությունը, ինքնավարությունը, անկախությունը: Համոզված եմ, այդպես է լինելու նաև հետագայում»,-ասել է Պուտինը:
Վրաստանի նախագահի խորհրդականը գնահատելով այցը, նշել է, որ այն որևէ օգուտ չի կարող բերել Ռուսաստանին:
Նա վստահություն է հայտնել՝ «Վրաստանի տարածքային ամբողջականությունը անպայման վերականգնվելու է»: