Վրաստանում Հայաստանի քաղաքացի է ձերբակալվել
Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության աշխատակիցները օպերատիվ-վերականգնողական և քննչական գործողությունների արդյունքում Հայաստան-Վրաստան Սադախլո անցակետում բեռնափոխադրման կանոնների խախտում են հայտնաբերել:
Ըստ վրացական կողմի տարածած պաշտոնական հաղորդագրության, խոսքը վերաբերում է խոշոր չափով ապրանքներին:
Պարզվել է, որ ՀՀ քաղաքացին Հայաստանից Վրաստան է տեղափոխում մեծ քանակությամբ կենդանի խեցգետին և ապխտած միս: Մինչդեռ մաքսային հայտարարգրի համաձայն, պետք է բեռնատարում միայն միրգ լիներ:
Բացի մրգից, մաքսատան աշխատակիցները մեքենայում հայտնաբերել են նաև 10 տոննա 339 կգ խեցգետին և 1 տոննա 110 կգ ապխտած ձուկ:
Ապրանքն առգրավվել է, մաքսային արժեքը կազմել է ընդհանուր առմամաբ 35 310 լարի:
Քրեական օրենսգրքով այդ հոդվածի համար նախատեսվում է 5-7 տարվա ազատազրկում: