Գյուղնախարար. Թուրքական լոլիկը հայաստանյան շուկայում մրցունակ չէ
Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը համոզված է՝ թուրքական լոլիկը հայաստանյան շուկայում մրցունակ չէ:
«Եթե մրցունակ լիներ, օրինական ճանապրհով կներկվեր»,- «Ազատություն» ռկ-ի եթերում պատասխանելով Ֆեյսբուքի օգտատերերի հարցերին՝ ասաց նախարարը, ավելացնելով, որ թուրքական լոլիկ Հայաստան բերվում է փոքր խմբաքանակներով:
Նրա խոսքով, Հայասատանում աճեցված լոլիկն առավել լավ որակներ ունի, շատ ավելի մրցունակ կլինի, եթե օրինակ, ոռոգումը ճիշտ ժամանակին արվի:
Իգնատի Առաքելյանը համոզված է՝ ինտենսիվ այգիների հիմնումը թույլ կտա, որ այլ երկրներից մրգի ներկրում ևս չլինի:
«Ներմուծվող խնձորն ավելի բարձրարժեք է: Ինտենսիվ այգիներով մենք էլ հնարավորություն կունենանք ստանալ նման խնձորներ, որոնք համոզված եմ, որ ավելի մատչելի կլինեն: Անհրաժեշտ չի լինի, որևէ միրգ կամ բանջարեղեն ներկրել, իհարկե, սեզոնից կախված»,-ասաց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին