Չինաստանում երկրաշարժից հետո շուրջ 45 հազար զբոսաշրջիկ է տարհանվել
Չինաստանի Սիչուանի նահանգի Նգավա- Տիբեթա-Ցյանի ինքնավար օկրուգի իշխանությունները հզոր երկրաշարժից հետո ավելի քան 45 հազար զբոսաշրջիկ է տարհանել վտանգավոր շրջաններից: «Ռիա նովոստի»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնել Է ՉԺՀ-ի Կենտրոնական հեռուստատեսությունը:
Երկրաշարժից հետո նահանգի առավել մեծ ժողովրդականություն վայելող վայրերից մեկում՝ Ցզյուչժայգոուի ազգային այգում, տուրիստական գործակալությունները հայտնում են ամբողջ երկրում շրջագայությունների զանգվածային չեղարկման և ամրագրումների կասեցման մասին:
Աղետի տարածքում վնասվել են հազարից ավելի շենքեր, արգելափակվել են ճանապարհները, էլեկտրականության հետ կապված խափանումներ են լինում: Շարունակվում են որոնողա-փրկարարական գործողությունները, որոնց մասնակցում են փրկարարները, զինծառայողները, ոստիկանությունը, հրշեջները:
Վերջին տվյալներով՝ նախօրեին տեղի ունեցած երկրաշարժից զոհվել է19 մարդ, տուժել 247-ը։