Հունական լրատվամիջոցներ. Եղանակը խենթացել է
EMY հունական օդերևութաբանական ծառայությունը եղանակի արտակարգ կանխատեսում է թողարկել, համաձայն որի ՝ երկրում +40 աստիճան շոգից հետո սպասվում են ամպրոպներ, անձրևներ և կարկուտ։
«Եղանակը խենթացել է, 41 աստիճան շոգից հետո սպասվում են փոթորիկներ և կարկուտ»,- «Ռիա նովոստ»-ի փոխանցմամբ՝ այս մասին գրել է հունական «Պրոտո թեմա» թերթը:
Սկսած շաբաթվա սկզբից Հունաստանի գրեթե ամբողջ տարածքում շոգ եղանակ է գրանցվել, ստվերում՝ +40-42 աստիճան, Աթենքում՝ +37-38: Այս ջերմաստիճանը պահպանվելու է մինչև շաբաթ օրը, որից հետո ամպրոպ ու անձրև է սպասվում Հունաստանի հյուսիսում, Արևմտյան և Կենտրոնական Մակեդոնիայում, դրանք կուղեկցվեն ուժեղ քամիով և կարկուտով:
Կիրակի օրվանից սպասվում է ջերմաստիճանի ընդհանուր նվազում նաև երկրի շրջանների մեծ մասում, սակայն միևնույն է՝ այն կլինի տարվա այդ ժամանակահատվածում միջինից բարձր:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ