Կրթություն, գիտություն 15:28 11/08/2017 Հայաստան

12-ամյա պարտադիր կրթության դեպքում շատերը ձևի համար են դպրոց գնալ-գալու. Սերոբ Խաչատրյան

«Վստահ չեմ, որ 12-ամյա կրթությունը պարտադիր դարձնելով՝ կրթական մակարդակը կբարձրանա»,- Panorama.am-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը։

«Միջազգային ցուցանիշներով եթե նայենք, կրթության երկար տևողությունը դրական ազդեցություն ունի ընդհանրապես, բայց միայն այդ դրույթը բավարար չէ, որպեսզի հիմնավորենք, որ այս քայլն անելով լավ արդյունք կունենանք։ Շատ կարևոր է, թե ինչպե՞ս պետք է իրականացվի այս ամենը, ինչպե՞ս ենք նախապատրաստվում և արդյոք կարողանալու ենք լուծել ի հայտ եկող խնդիրները»,- ասաց նա։

Խաչատրյանը ուշադրություն հրավիրեց երկու փաստի վրա, թե ովքեր են 9-րդ դասարանից դուրս գալիս և ինչ պատճառներով. «Դուրս են գալիս ծայրահեղ աղքատ ընտանիքների երեխաները՝ աշխատելու նպատակով և նրանք, ովքեր կրթությունը ձախողել են։ Հիմա ուզում եմ հասկանալ, որքանո՞վ է 12-ամյա պարտադիր կրթությունը լուծելու այս երեխաների խնդիրները։ Նախարարությունը ի՞նչ է անելու, որպեսզի այս երեխաներն այդ հաջորդ երեք տարում ունենան ավելի լավ կրթություն, քան ունեցել են նախորդ 9-ում, և ի՞նչ է անելու, որպեսզի նրանք նաև չունենան աշխատելու խնդիր։ Սրա հիմքում սոցիալական փաթեթ պետք է դրվի, քանի որ այս որոշումը երեխաների համար կարող է դառնալ նաև լրացուցիչ ծախսերի պատճառ։ Տասնյակ գյուղերում տրանսպորտի խնդիր կա՝ ավագ դպրոց, արհեստագործական կամ միջին մասնագիտական հաստատություն հասնելու հետ կապված»։

Մի հարց ևս մտահոգիչ համարեց Սերոբ Խաչատրյանը՝ արդյոք ուսուցիչները պատրաստ են այդ երեխաների հետ ավագ դասարաններում աշխատելու. «Եթե 9-րդ դասարանից հետո երեխաներն ուղղակի պետք է ձևի համար գնան գան, այս պարագայում ուղղակի ոչ մի լավ արդյունք չեն ստանա, միակ լավը կլինի այն, որ դպրոցները մի քիչ ավելի փող կստանան այս երեխաների համար»։

Ինչ վերաբերում է կրթության ոլորտում շարունակ կատարվող փոփոխություններին, մեր զրուցակիցն ասաց, որ փորձ է արվում ինչ-որ բան ցույց տալ դրանով։

Մասնագետը կարծում է, որ շատ հաճախ այդ փոփոխություններն ավելի իմիտացիոն բնույթի են, քանի որ և ֆինանսական, և նյութական, և մարդկային ռեսուրսը չի մոբիլիզացվում, որպեսզի այդ ամեն ինչը լավ արվի, արդյունքում ստանում են ինչ-որ դեկլարատիվ փոփոխություններ։

«Օրինակ՝ Հայաստանը կարող է հայտարարել՝ մենք հիմա ունենք 12-ամյա պարտադիր կրթություն, համընդհանուր ներառական կրթություն, սրանք որպես լոզունգներ սիրուն են հնչում, բայց որքանով է այն փոխում աղքատ երեխայի կյանքը։ Վստահ չեմ, որ այս որոշման արդյունքում նրանց կրթական մակարդակը կբարձրանա, նրանք ձևի համար գնալու են գան»,- հավելեց Սերոբ Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 1-ից ուժի մեջ է մտնում «Հանրակրթության մասին» օրենքի այն պահանջը, որի համաձայն՝ հանրապետությունում 12-ամյա կրթությունը դառնում է պարտադիր։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:32
Ապօրինի գույքի գործերով անցնո՞ւմ են օրինակ՝ Խաչատուր Սուքիասյանը, Գուրգեն Արսենյանը. Արծվիկ Մինասյանը՝ Գլխավոր դատախազին
«Թեև դուք նշում եք, որ ապաքաղաքական եք և զերծ եք մնում քաղաքական  շեշտադրումներից, բայց թե՛ օրինակները, թե՛ այստեղ ձեր կողմից բերած...
Աղբյուր` Panorama.am
13:24
Նվիրվում է Գագիկ Գինոսյանի հիշատակին
Այսօր Պարի միջազգային օրն է։
Աղբյուր` Panorama.am
13:23
Գ. Դանիելյան. «Դիվերսիֆիկացիա» կոչվածն ադրբեջանական խողովակներով ռուսական գազի հույսն է՝ մի քանի անգամ ավելի թանկ
Արդարադատության նախկին նախարար, իրավագիտության դոկտոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Դեժավյու 1․ «Դիվերսիֆիկացիա» ...
Աղբյուր` Panorama.am
13:20
Կյանքից անժամանակ հեռացել է «Փյունիկ»-ի գլխավոր քարտուղարը
Կյանքից անժամանակ հեռացել է «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը: «Դավիթը մեր ֆուտբոլային աշխարհում մեծ...
Աղբյուր` Panorama.am
13:02
Վարդան Օսկանյան. Ի հեճուկս Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունների՝ Արցախի հարցը լուծված չի, փակված չի
«Ի հեճուկս Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունների՝ Արցախի հարցը լուծված չի, փակված չի, մոռացված չի»,-ասաց ԱԳ նախկին նախարար Վարդան...
Աղբյուր` Panorama.am
12:48
Սիրելի ուսանողնե՛ր, ձեզանից ընդամենը պահանջվում է տեսակետ արտահայտել Տավուշում տեղի ունեցողի կապակցությամբ.Անդրանիկ Թևանյան
«Սիրելի ուսանողնե՛ր, ձեզանից ընդամենը պահանջվում է տեսակետ արտահայտել Տավուշում տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ՝ դրանով...
Աղբյուր` Panorama.am
12:30
«ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի. կանաչ համայնք՝ դիմակայուն ապագա». Եռամյա ծրագիրն ամփոփում է արդյունքները
Անտառհատումները, անապատացումը, օդի աղտոտումը և ջրային ռեսուրսների գերշահագործումը շրջակա միջավայրի հիմնական մարտահրավերներից են, որոնց բախվում է...
Աղբյուր` Panorama.am
12:29
Ռուբեն Մելքոնյան. ԱԳՆ-ում մնացել են տուն պահող, համակերպվող «դիվանագետները»
«Այժմ Հայաստանը գտնվում է  դիվանագիտական պատերազմի մեջ։ 2020-ից հետո թեժ պատերազմն ավարտվել է, սկսկել է դիվանագիտական...
Աղբյուր` Panorama.am
12:11
Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը կհանդիպեն Ալմաթիում։...
Աղբյուր` Panorama.am
12:05
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենի նոր ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Սամվել Նազարյանը
««Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենի նոր ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Սամվել Նազարյանը», -այդ մասին Երևանի...
Աղբյուր` Panorama.am
11:54
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունները միասին. Դավիթ Անանյան
Ըստ նրա, քանոնով ու մատիտով քարտեզի վրա ուղղակի սահմաններ են գծվում՝ մեկ կողմի քմահաճույքը մյուս կողմի համար պարտադիր կատարման ենթակա օրակարգի ներքո։
Աղբյուր` Panorama.am
11:49
Արա Այվազյան. Հայաստանը շարունակաբար վաթարացող իրավիճակում համառորեն վարում է հանդարտեցման քաղաքականություն
ՈւՂԻՂ հեռարձակում. «Հայաստանի արդի մարտահրավերները և դրանց հաղթահարման այլընտրանքային ուղիները»
Աղբյուր` Panorama.am
11:36
Ես մեզ բոլորիս մաղթում եմ նման դեպքերից հեռու մնալ. Ավինյանը՝ հայտնաբերված 257 մլն դրամի աղբամանի բացակայության մասին
«Երևանի «Աղբահանության և սանիտարական մաքրում» համայնքային հիմնակում 2022-2023 թ գործունեության ուսումնասիրության արդյունքում...
Աղբյուր` Panorama.am
11:10
«Դուխով հանձնի, հետդ ենք». Սարկազմով պաստառներ Երևանի տարբեր հատվածներում
Քաղաքացիները «ԹՈՂԵ՛Ք ԹՈՂ ՀԱՆՁՆԻ», «ՏԱՆՔ ՀԱՆԳԻՍՏ ԱՊՐԵՆՔ», «ԴՈՒԽՈՎ ՀԱՆՁՆԻ, ՀԵՏԴ ԵՆՔ» գրությամբ պաստառներ են...
Աղբյուր` Panorama.am
10:35
Գերմանիայում սպանվել են երկու ուկրաինացի զինծառայող
Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը Տեղեկություն էր տարածել այն մասին, որ Գերմանիայում սպանված քաղաքացիները զինվորականներ են եղել։ Լուրը...
Աղբյուր` Panorama.am
10:22
Արմավիր-Գյումրի ճանապարհին լարված իրավիճակ է
Մի խումբ քաղաքացիներ մեքենաներով փակել են Արմավիր-Գյումրի ճանապարհը՝ խաղաղ անհանզանդության գործողություններով իրենց աջակցությունը հայտնելով...
Աղբյուր` Panorama.am
10:22
Բլինքենն Ալիևին կոչ է արել ազատ արձակել Ադրբեջանում անարդարացիորեն ձերբակալվածներին
ԱՄՆ պետքարտուղար Էնտոնի Բլինքենը Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսացրույցից հետո խոսել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ և իր շնորհավորանքն է...
Աղբյուր` Panorama.am
10:12
Վրաստանի նախկին պետնախարարը ձերբակալվել է Թբիլիսիում կազմակերպված ցույցի ժամանակ
Վրաստանի եվրոպական և եվրատլանտյան կառույցներին ինտեգրման հարցերով նախկին պետնախարար Ալեքսի Պետրիաշվիլիին ոստիկանությունը վարչական կարգով բերման...
Աղբյուր` Panorama.am
09:59
Թբիլիսիում գիշերը ցուցարարները որոշել են դադարեցնել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ ակցիան
Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ ավարտվել է արտասահմանյան գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ակցիան։ Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։...
Աղբյուր` Panorama.am
09:54
Վահագն Մախսուդյանի գործով իրավունքի և օրենքի նման ժխտողականություն վաղուց չէի տեսել. Վարազդատ Հարությունյան
Փաստաբան Վարազդատ Հարությունյանը գրում է. «Իրավունքի և օրենքի այնպիսի ժխտողականություն, որին ականատես եղա երեկ` Վահագն Մախսուդյանի...
Աղբյուր` Panorama.am
09:46
Դուք Ղևոնդ Երեցի ոգով նոր Ավարայր եք մղում հայրենիքի և հավատքի պահպանման համար. Սեպուհ Սրբազանը՝ Բագրատ Սրբազանին
Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանը զորակցական նամակ-ուղերձ է հղել Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
09:29
Տիգրան Աբրահամյան. Իշխանությունը մտել է մի պրոցեսի մեջ, որը մեր երկիրը կախվածության մեջ է դնելու Ադրբեջանից
«Չնայած այն հանգամանքին, որ հանրության մի մեծ հատված մեծ դժգոհությամբ և անվստահությամբ է մոտենում իշխանության` Ադրբեջանից պարտադրված...
Աղբյուր` Panorama.am
09:20
Ապրիլի 29-ին փոխանակման կետերում դոլարի, և ռուբլու փոխարժեքները նվազել են, եվրոյինը՝ բարձրացել
ՀՀ բանկերում այսօր՝ ապրիլի 29-ին ժամը 09:10-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 385.02 դրամ՝ նախորդ օրվա համեմատ էժանանալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Եկեղեցին մեզ մեր երկրի հետ կապող ամենակարևոր օղակներից է. Սիրուշո
Երգչուհի Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել երեխաների հետ հանգստյան օրերից ու գրել. «Ամեն շաբաթ երեխաների հետ գնում ենք մեզ համար նոր...
Աղբյուր` Panorama.am
08:51
Բերքաբերից մեկ ու կես կմ հեռու պայթյուն է լինելու
Այսօր՝ ժամը 08:10-08:40-ը, Տավուշի մարզի Բերքաբեր բնակավայրից 1540 մ հյուսիս-արևելք  տեղի է ունենալու  պայթեցման աշխատանք՝ 1...
Աղբյուր` Panorama.am
08:33
Այսօրվա հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 29-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:31
Բարեղամ Հարությունյանը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն
Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիայից հայտնում են. «Բարեղամ Հարությունյանը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն։ Եվրոպական ռինգում հայ մարզիկը...
Աղբյուր` Panorama.am
22:10
Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար.Վահագն Մախսուդյան
Հաղորդավար, հասարակական գործիչ Լիկա Թումանյանը գրում է. «Վահագն Մախսուդյանը դատարանի շենքից դուրս գալիս ասաց. «Ինձ...
Աղբյուր` Panorama.am
21:16
Գարեգին Երկրորդն ընդունել է «Հովնանյան» վարժարանի սաներին
Մայր Աթոռից հայտնում են, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Հովնանյան» վարժարանի սաներին։ «Ապրիլի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ....
Աղբյուր` Panorama.am
20:50
Արման Թաթոյանը Կիրանցում է
«Տավուշն հանուն հայրենիքի» նախաձեռնության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Կիրանցում ակցիա իրականացնողներին  է միացել ՀՀ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան
11:55 29/04/2024

Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}