Բուրքայով խորհրդարան գնացած ավստրալուհին ապշեցրել է պատգամավորներին
Ավստրալիայի «Մեկ ազգ» աջ կուսակցության առաջնորդ Փոլին Հենսոնը Սենատի նիստին եկել է բուրքայով (մուսուլման կանանց հագուստ) և ապշեցրել պատգամավորներին։
«Ռիա նովոստի»-ն գրում է, որ նման քալով նա պահանջել է արգելել այդ հագուստը:
Ավստրալիայի գլխավոր դատախազ Ջորջ Բրենդիսը նախազգուշացրել էլ Հենսոնին և հայտարարել, որ իր արարքով «վիրավորում է մարդկանց կրոնական խմբերին»: Նա հավելել, է, որ Հենսոնի արարքը վիրավորում է նաև ավելի քան 500 հազար ավստրալիացիների, ովքեր ապրում են իրենց երկրում։
Աղբյուրի փոխանցմամբ՝ պատգամավորներն աջակցել են դատախազի դիրքորոշումը։ Մասնավորապես՝ դահլիճում կուսակցությունների անդամների կողմից ծափահարություններ են հնչել, այդ թվում նաև ընդդիմադիր կուսակցությունների կողմից:
Հարակից հրապարակումներ`
- Իրաքի իշխանությունները Մոսուլում արգելել են կանանց նիկաբ կրել
- Ավստրիայում պատրաստվում են արգելել փարանջան և նիկաբը
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան