Հնդկաստանում 10 տարեկան աղջիկը մայր է դարձել
Հնդկաստանի տասնամյա բնակչուհին ծննդաբերել է: Նա աղջիկ երեխա է լույս աշխարհ բերել:
«Վեստի.ռու»-ի փոխանցմամբ, աղջիկը հղիացել է իր աղզգականի կողմից բռնաբարության ենթարկվելուց հետո, սակայն այդ մասին չի իմացել: Դատարանը մերժել է աղջկա և նրա ծնողների խնդրանքը՝ թույլ չտալով դիմել արհեստական վիժման, քանի որ հղիության մասին իմացել են բավականին ուշ՝ 30 շաբաթականում:
Այսօր առավոտյան Չանդիգարխ քաղաքի ծննդատանը կեսարյան հատման միջոցով լույս աշխարհ է եկել 2.5 կգ քաշով երեխան: Մայրը և նորածին երեխան իրենց լավ են զգում:
Ըստ աղբյուրի, աղջկան պարբերաբար բռնաբարել է ազգականը, ով այս պահին կալանավորված է: Աղջկա ծնողները մինչև վերջ չեն ասել, որ երեխայի է սպասում: Ասել են՝ փորում մեծ քար կա, որը պետք է հեռացնել վիրահատության միջոցով: Տասնամյա աղջկա ծնողները հրաժարվել են նորածին երեխայից:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան