Հրաչյա Հարությունյան. Ինձ պատժախցում էին պահում
Բանտային վատ պայմանների մասին լրագրողների հարցին Ռուսաստանում «Կամազ» մակնիշի մեքենայով վթարի պատճառ դարձած Հրաչյա Հարությունյանը խուսափում է պատասխանել: Ճի՞շտ են այդ տեղեկությունները հարցին ի պատասխան Հարությունյանն ասաց. «Չգիտեմ»:
Նա նշեց, որ իրեն ոչ ստորացրել են, ոչ էլ խոշտանգել: Ասաց երկար ժամանակ պատժախցում է եղել, «իբր թե ճաշարան չգնալու» պատճառով:
«Բայց այդպես չէր»,-ասաց նա, ավելացնելով, որ այդպես վարվելու պատճառների մասին չգիտի:
Նշենք, որ այս պահին Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը քննում է ԱՆ քրեակատարողական վարչության միջնորդությունը՝ Հրաչյա Հարությունյանի նկատմամբ Մոսկվայի դատարանի դատավճիռը ճանաչելու վերաբերյալ:
Հիշեցնենք, որ Հրաչյա Հարությունյանը դատապարտվել էր 6 տարի և 9 ամիս ազատազրկման: Նա մեղավոր է ճանաչվել ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտման համար, որն առաջացրել է ծանր հետևանքներ և կեղծ փաստաթղթի օգտագործման հատկանիշներով:
Ի պատասխան դատավորի հարցերին, դատապարտյալ Հրաչյա Հարությունյանն ասաց, որ կամավոր է դիմել իրեն Հայաստանի Հանրապետություն տեղափոխելու խնդրանքով, գիտակցում է իրավական հետևանքները:
Հիշեցնենք, որ Հրաչյա Հարությունյանը 2013-ի հուլիսի 13-ին ՌԴ Պոդոլսկի շրջանի մերձակայքում «կամազ» մակնիշի բեռնատար մեքենայով բախվել էր մարդատար ավտոբուսին, ինչի հետևանքով զոհվել էր 18 մարդ:
Հարակից հրապարակումներ`
- Անհրաժեշտության դեպքում Հրաչյա Հարությունյանը կվիրահատվի. ՔԿՎ
- Հրաչյա Հարությունյանի հարազատները տեսակցել են նրան.«Առավոտ»
- Էդմոն Մարուքյանն այցելել է Հայաստան տեղափոխված Հրաչյա Հարությունյանին
- Հրաչյա Հարությունյանն առայժմ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում է
- Հրաչյա Հարությունյանը ՌԴ-ից տեղափոխվել է Հայաստան
- Ս. Քրմոյան. Հրաչյա Հարությունյանի՝ Հայաստան տեղափոխման գործընթացը սկսված է
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան