Դատարանը բավարարեց ՔԿՎ միջնորդությունը՝ Հրաչյա Հարությունյանի գործով
Նուբարաշեն և Էրեբունի վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Աննա Դանիելյանի նախագահությամբ բավարարեց ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության միջնորդությունը, ըստ որի ՌԴ-ում վթարի համար դատապարտված Հրաչյա Հարությունյանը պատիժը կկրի Հայաստանում:
Հիշեցնենք, որ ԱՆ ՔԿՎ իրավաբանական վարչության պետ Տիգրան Սահակյանը միջնորդել էր դատարանին ճանաչել Մոսկվայի Տրոիցկի շրջանի դատարանի դատավճիռը: Դատարանի դահլիճում ի պատասխան դատավորի հարցի, Հ. Հարությունյանն ասաց, որևէ առարկություն միջնորդության վերաբերյալ չունի:
Հիշեցնենք, որ 2013թ. հուլիսին Հրաչյա Հարությունյանի վարած բեռնատարը Պոդոլսկի մերձակայքում վթարի պատճառ էր դարձել՝ բախվելով ավտոբուսին, ինչի հետևանքով 18 մարդ էր զոհվել, ավելի քան 60 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ էր ստացել:
Հրաչյա Հարությունյանը Ռուսաստանում 6 տարի 9 ամիս ժամկետով ազատազրկման է դատապարտվել: