Անթալիայում զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուս է վթարի ենթարկվել
Անթալիայում զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոմեքենայի վթարից հետո հիվանդանոց է տեղափոխվել չորս ռուս, նրանց թվում մեկ երեխա կա: Գրում է «Վեստի.ռու»-ն:
Դեպքը պատահել է այսօր առավոտյան: Թունելից դուրս գալիս վարորդը չի կարողացել կառավարել մեքենան անձրևի պատճառով:
Թուրքական աղբյուրի փոխանցմամբ, ընդհանուր առմամբ տուժել է 26 մարդ: Ավտոբուսը Ադանայից մեկնելիս է եղել դեպի Կապուզբասի ջրվեժ:
Այս պահին տուժածների թվում այլ երկրների, այդ թվում Հայաստանի քաղաքացիների մասին տեղեկություններ չեն հաղորդվում: