Գորիս-Կապան ավտոճանապարհը երկկողմանի երթևեկելի է
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 31-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ, Գորիս-Կապան ավտոճանապարհը բաց է:
Ամբողջ գիշերվա ընթացքում «Ոսմար» ՍՊ ընկերության ճանապարհաշինարարների
կատարած մաքրման հսկայածավալ աշխատանքի արդյունքում փլուզման հետևանքները
վերացվել են, ավտոճանապարհը երկկողմանի երթևեկելի է:
Նշենք, որ օգոստոսի 30-ին ժամը 21:30-ի սահմաններում, Գորիս-Կապան ավտոճանապարհի 8-րդ կմ-ում տեղի էր ունեցել փլուզում: Ճանապարհի վերին շեպի փլուզման հետևանքով այն երկկողմանի փակվել էր: