ՀՀ նախագահի մամուլի խոսնակը՝ Հրաչյա Հարությունյանի համաներման լուրերի մասին
ՌԴ-ում դատապարտված, վերջերս Հայաստան տեղափոխված Հրաչյա Հարությունյանի հարազատների փոխանցմամբ, այս տարվա դեկտեմբերին Հարությունյանը կլինի ազատության մեջ: Նրանք նշել են, որ Հարությունյանին ՀՀ նախագահի կողմից ներում է շնորհվել:
ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը Հարությունյանի հարազատների վերաբերյալ NEWS.am-ի թղթակցին հայտնել է.
«Տեղեկացնում ենք, որ դատապարտյալների ներման խնդրագրերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերն անհատական իրավական ակտեր են և ենթակա չեն պարտադիր հրապարակման: Դրանք պարունակում են անձնական կյանքի վերաբերյալ տեղեկություններ և տվյալներ, որոնք համաձայն 2015թ. փոփոխություններով Սահմանադրության 34-րդ հոդվածի 1-ին մասի, «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի, ենթակա են պաշտպանության և չի կարելի դրանք օգտագործել կամ տարածել առանց տվյալ անձանց համաձայնության՝ բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի: Հրամանագրերի վերաբերյալ պատշաճ կարգով իրազեկվում են ներման խնդրագրերով դիմած դատապարտյալները, ինչպես նաև միջնորդություններով հանդես եկած անձինք»:
Հիշեցնենք, որ 2013 թվականի հուլիսին Հրաչյա Հարությունյանը Պոդոլսկի մերձակայքում բեռնատարով բախվել էր ուղևորատար ավտոբուսին, ինչի հետևանքով 18 մարդ էր զոհվել, ավելի քան 60 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ էր ստացել: Հրաչյա Հարությունյանը Ռուսաստանում 6 տարի 9 ամիս ժամկետով ազատազրկման էր դատապարտվել: 2017թ. հուլիսի 20-ին Հրաչյա Հարությունյանը տեղափոխվել է Հայաստանի Հանրապետություն՝ «Դատապարտյալների փոխանցման մասին» 1983թ. եվրոպական կոնվենցիայով սահմանված կարգով պատժի մնացած մասը կրելու համար:
Հարակից հրապարակումներ`
- Դատարանը բավարարեց ՔԿՎ միջնորդությունը՝ Հրաչյա Հարությունյանի գործով
- Հրաչյա Հարությունյան. Ինձ պատժախցում էին պահում
- Անհրաժեշտության դեպքում Հրաչյա Հարությունյանը կվիրահատվի. ՔԿՎ
- Հրաչյա Հարությունյանի հարազատները տեսակցել են նրան.«Առավոտ»
- Հրաչյա Հարությունյանն առայժմ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում է
- Հրաչյա Հարությունյանը ՌԴ-ից տեղափոխվել է Հայաստան
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան