Սանկտ Պետերբուրգում կանցկացվի «Երևանի օրեր» ծրագիրը
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը, անդրադառնալով քույր ու գործընկեր քաղաքների հետ ունեցած համաձայնագրերին ու աշխատանքային ժամանակացույցին, աշխատակազմի արտաքին կապերի և մշակույթի վարչություններին հանձնարարել է նախապատրաստվել այս տարվա սեպտեմբերի 6-8-ը Ռուսաստանի Դաշնության հյուսիսային մայրաքաղաք Սանկտ Պետերբուրգում նախատեսվող «Երևանի օրերը Սանկտ Պետերբուրգում» միջոցառումների ծրագրի պատշաճ իրականացմանը։
Ինչպես հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այդ ընթացքում նախատեսվում են պաշտոնական հանդիպումներ, կլոր սեղաններ՝ զբոսաշրջության, հանրակրթության, առողջապահության, ներդրումային թեմաներով, ինչպես նաև Երևանը ներկայացնող մի շարք մշակութային միջոցառումներ:
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան