Արա Բաբլոյան. Զեյթունցյանի թարգմանությամբ գրականությունը հաղթահարեց բոլոր սահմանները
Պերճ Զեյթունցյանի մահվան կապակցությամբ ցավակցական ուղերձ է հղել ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: ԱԺ տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի վարչության տարածած ուղերձում ասված է.
«Խոր ցավով տեղեկացա մեծանուն գրող, հրապարակախոս եւ թարգմանիչ, մշակույթի վաստակավոր գործիչ Պերճ Զեյթունցյանի մահվան մասին, ում ստեղծագործությունը մեր գրական-մշակութային գանձարանի անբաժանելի մասն է:
Նա ստեղծեց գրականություն, որը երբևէ ժամանակ չճանաչեց:
Նա ստեղծեց հրապարակախոսություն, որն իր թեմատիկայով արդիական էր ցանկացած ժամանակի մեջ: Նրա թարգմանությամբ գրականությունը հաղթահարեց բոլոր սահմանները:
Նա կամուրջ էր արվեստի և հասարակության, քաղաքացու, մտավորականի և մշակույթի միջև:
Պերճ Զեյթունցյանն այլևս մեզ հետ չէ, բայց մեզ հետ են նրա գրականությունը և բարի հիշողությունը տաղանդավոր գրողի, իսկական հայրենասերի ու քաղաքացու մասին:
Ցավակցում եմ Պերճ Զեյթունցյանի ընտանիքին, հարազատներին, նրա գրչի երկրպագուներին»:
Նշենք, որ Հայաստանի անկախության հաստատումից հետո Զեյթունցյանը եղել է ՀՀ մշակույթի առաջին նախարարը (1991-1992 թթ.)։
Նա ծնվել է Ալեքսանդրիայում, 1948 թվականին հայրենադարձվել Հայաստան։ Ավարտել է Պյատիգորսկի օտար լեզուների ինստիտուտը, Մոսկվայի բարձրագույն սցենարական դասընթացները։ Եղել է «Հայֆիլմ» կինոստուդիայի խմբագիրը, հեռուստաֆիլմերի «Երևան» ստուդիայի գլխավոր խմբագիրը, Հայաստանի գրողների միության քարտուղարը։
ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի մահվան կապակցությամբ ստեղծվել է թաղման կառավարական հանձնաժողով՝ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի գլխավորությամբ:
Հարակից հրապարակումներ`
- Մեծ է Պերճ Զեյթունցյանի ներդրումը հայ արձակի զարգացման ասպարեզում. Սերժ Սարգսյան
- Առանց Պերճ Զեյթունցյանի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան