Թուրքիայի բանակի գլխավոր շտաբի պետը կմեկնի Իրան
Թուրքիայի զինուժի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Հուլուսի Աքարը կմեկնի Իրանի Իսլամական Հանրապետություն (ԻԻՀ): Էրմենիհաբեր-ը գրում է, որ ըստ թուրքական «Haberdar» լրատվամիջոցի՝ այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի զինված ուժերի (ԶՈՒ) գլխավոր շտաբի պետ, գեներալ Մուհամադ Բաքըրին:
Բաքըրին օգոստոսի 15-ին մեկնել էր Թուրքիա, որտեղ հանդիպել էր Աքարի, ինչպես նաև Թուրքիայի նախագահի հետ:
Նշվում է, որ պատասխան այցի ընթացքում կշարունակվեն և ավարտին կհասցվեն թուրք-իրանական բանակցությունները, որոնք սկսվել են Թուրքիայում և վերաբերում են տարածաշրջանային և սահմանային խնդիրներին:
Խոսելով սիրիական ճգնաժամից՝ իրանցի պաշտոնյան ասել է, որ Իրանը և Թուրքիան համաձայնության են եկել Սիրիայում անվտանգության և կայության ապահովման գործում:
Անդրադառնալով Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավար շրջանում սեպտեմբերի 25-ին տեղի ունենալիք անկախության հանրաքվեին՝ Բաքըրին ասել է, որ Թուրքիան և Իրանը այդ հարցում ունեն նույն դիրքորոշումը և դեմ են դրան:
Նա զգուշացրել է, որ եթե հանրաքվեն տեղի ունենա, ապա լարված իրավիճակ կստեղծվի առաջին հերթին Իրաքի ներսում: Ըստ նրա՝ եթե Իրաքի սահմանները փոփոխվեն, քրդերի և իրաքյան իշխանությունների միջև լարվածություն կառաջանա մասնավորապես Քիրքուք շրջանի և այլ վիճելի տարածքների հարցում:
Ըստ նրա՝ հավանականություն կա նաև , որ այդ լարվածությունը դուրս կգա Իրաքի տարածքից ու կանդրադառնա Թուրքիայի և Իրանի վրա:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը