Իրանը՝ Twitter-ն արգելափակումից հանելու բանակցություններ է տանում
Իրանի կապի և զանգվածային հաղորդակցության նոր նախարար Մոհամադ Ջավադ Ազարի Ջախրոմին հայտարարել է, որ երկրի իշխանությունները բանակցություններ են վարում Twitter սոցցանցի հետ այն Իրանում արգելափակումից հանելու հետ կապված:
«Twitter-ը հայտնել է, որ պատրաստ է բանակցություններ վարել խնդիրը լուծելու համար: Հաշվի առնելով ներկայիս իրավիճակը՝ բանակցությունների և համագործակցության հիմքեր կան: Twitter-ն անբարո միջավայր չէ, որը պետք է արգելափակվի», - «Ռիա նովոստի»-ի հաղորդմամբ՝ ասել է նախարարը:
Ջախրոմիի խոսքով՝ Twitter-ն արգելափակումից հանելու վերջնական որոշումը կընդունվի Կիբեռտարածքի հարցերով գերագույն խորհրդի հետ մեկտեղ։
Աղբյուրը հայտնում է, որ Իրանի իշխանությունները սկսել էին արգելափակել սոցկայքերի հասանելիությունը 2009 թվականին, երբ հերթական նախագահական ընտրություններից հետո զանգվածային անկարգություններ են սկսվել:
Իրանում արգելափակված են Facebook-ը, Twitter-ը և YouTube-ը։
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը