Կապանում 9-ամյա երեխային վրաերթի ենթարկած երիտասարդը կալանավորվել է
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Կապանում 9-ամյա երեխային վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. Քրեական գործն ուղարկվել է դատարան:
Քննչական կոմիտեից հայտնում են, որ դպրոցականը վրաերթի է ենթարկվել հուլիսի 21-ին՝ ժամը 22:10-ի սահմաններում, Երևան-Մեղրի Մ-2 ավտոճանապարհին, որի պատճառով ստացած մարմնական վնասվածքներից մահացել է: Վարորդը ճանապարհատրանսպորտային պատահարի վայրից դիմել էր փախուստի:
Պարզվել է, որ անչափահասին վրաերթի ենթարկած ավտոմեքենայի վարորդի ինքնությունը, ով հանդիսանում է 1991թ. ծնված երիտասարդ:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ «Lexus GX470» մակնիշի ավտոմեքենայի վարորդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի և 244-րդ հոդվածի հատկանիշներով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը