Կոտայքում դանակահարության մեջ կասկածվողը ձերբակալվել է
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 1985թ. ծնված տղամարդը մարմնական վնասվածքներն ստացել է ոչ թե ավազակային հարձակման, այլ՝ վիճաբանության ընթացքում:
Քննչական կոմիտեից հայտնում են, որ պարզվել է նաև ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը:
Մասնավորապես՝ տուժողը մասնավոր զրույցներում կարծիք է հայտնել, թե իր կորած հեռախոսն իրականում գողացել է համաքաղաքացին՝ ծնված 1989թ., ինչի մասին վերջինս իմացել է և պարզաբանումներ պահանջել։ Օգոստոսի 21-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, կողմերը հանդիպել են, խոսակցությունը վերածվել է վիճաբանության, որի ժամանակ էլ 1985թ. ծնված տղամարդը դանակահարվել է։
Կասկածյալը ձերբակալվել է: Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը